Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտի բիզնեսով զբաղվողները խոչընդոտներ են ստեղծում բնապահպանների համար

Հուլիս 25,2018 16:11

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների խմբին, ովքեր վերջին շրջանում են անտառապահ նշանակվել Դիլիջանի Ազգային պարկում և լծվել են անտառապահպանության գործին: Ըստ բնապահպանների, իրենք ի սկզբանե որոշել են Ազգային պարկի օրինակով, ցույց տալ, թե ինչպիսին է լինում իրական անտառապահպանությունը, սակայն նրանք, ովքեր այդ տարածքում մշտապես զբաղվել են այսպես կոչված փայտի բիզնեսով, խոչընդոտներ են ստեղծում բնապահպանների համար: Հաղարծինցիներն օրեր առաջ 40-50 հոգով ծեծի են ենթարկել 3 բնապահպանի: Իսկ Հաղարծինի բնակիչներն էլ, որոնց ներկայացուցիչները նույնպես դրանից առաջ մարզպետի մոտ ընդունելության էին, հերքում էին այդ փաստը, նշելով, որ բնապահպաններն են գյուղում հրել 90-ամյա տատիկին: Բնապահպան տղաները, որոնք տարբեր ոլորտներում կայացած մասնագետներ են, ամբողջությամբ հերքեցին դա: Ավելին, նշեցին, որ իրենց թիմի անդամների վրա, որոնց մեջ նաև կին է եղել, երկրորդ հարձակումն է եղել Հաղարծնի բնակիչների կողմից: Ցավով նշում էին, որ բնապահպանները ծեծի են ենթարկվել ոստիկանների ներկայությամբ, որոնցից միջամտող չի եղել: Ըստ բնապահպանների, ստացվում է, որ իրենք, իրենց ընկերները, կամավորները թողել են ամեն ինչ, իրենց կյանքի գնով փորձում են պահպանել անտառը, իսկ Ազգային պարկն ու ոստիկանությունը չեն օժանդակում դրան: Բնակիչներն էլ իրենց հերթին բողոքում են բնապահպանների պահվածքից, հատկապես դժգոհություն կա, որ նրանք անօդաչու թռչող սարքերով /դրոններով/ նկարահանում են տների բակերն առանց զգուշացնելու տերերին: Այդպիսով փորձում են պարզել, թե ով ինչքան փայտ է կուտակել: Ըստ բնակիչների դա ակնհայտ օրենքի խախտում է:

Մարզպետ Վահե Ղալումյանը լսեց նրանց, կարևորեց այն աշխատանքը, որ նրանք կատարում են: Սակայն նշեց որ Հաղարծին բնակավայրում այս օրերին լարված իրավիճակ է ստեղծվել, ինչն անթույլատրելի է: Բնակիչները բողոքի ակցիաներ են անում, միջպետական ճանապարհն են փակում:

Մարզպետը հորդորեց բնապահպաններին իրենց գործունեությունը ծավալել միայն Ազգային պարկի տարածքում: Մարզպետ Վահե Ղալումյանը շեշտեց, որ պետք է հնարավորինս թուլացնել այս լարված իրավիճակը, աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի նման երևույթներ չլինեն:

 

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031