Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջափնյակի ծննդատուն, Ամերիկայում ռեստորան, ինչ-որ սենց հիմար բաներ է գրել, որոնք իմ հետ որեւէ առնչություն չունեն». Ալիկ Սարգսյան

Հուլիս 25,2018 15:58

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ իր եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի խնդիրներին:

Նա հայտարարեց, որ Հովակիմյանը, իր կարծիքով, խնդիրներ ունի, որի հետ կապված դիմելու է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար. «Ես հասկանամ ում հետ գործ ունեմ, որովհետեւ սա նորմալ մարդու վարքագիծ չի»:

Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունում որեւէ մեկին աշխատանքի տեղավորելու համար կաշառք չի վերցրել եւ այդ 60 հազար դոլարի պատմությունը սուտ է: Նա ասաց, որ դա կապված է նրա հետ, որ նոր իշխանություններ են, որոշ մարդիկ «իրենց ներսի թույնը» որոշում են օգտագործել՝ հաշվեհարդար տեսնելու համար: Նա ասաց, որ դա չի նշանակում, թե այսօրվա իշխանությունները կապ ունեն այս պատմության հետ, պարզապես Հովակիմյանն է մտածում, որ հիմա հարմար պահ է. «Եթե որեւէ խնդիր լինի, ես պատվով ամեն ինչի պատասխանը կտամ, իմ գործունեությունը եղել է մաքուր եւ անբասիր, ես շատ հանգիստ եմ, ամեն տեսակի սպառնալիքներից զերծ»:

Այս ամենից Ալիկ Սարգսյանը զարմացել է, արտաշատցիների լռության վրա. «Արտաշատցին լավ է ճանաչում ե՛ւ իրեն, ե՛ւ ինձ, մենք լրիվ տարբեր դաշտերում ենք, ծայրահեղությունից ծայրահեղություն: Իմ շրջանը, որտեղ ես մեծացել եմ, աշխատել եմ այսքան տարի, ամեն ինչ արել եմ, որ պատվով արտաշատցուն ներկայացնեմ, էսօր լռում են, սպասում են ինչ-որ բանի: Ես զարմանում եմ այս լռության վրա: Կարծում եմ, արտաշատցին իր խոսքը կասի»:

Aravot.am-ի հարցին՝ Հովակիմյանն ասել է, որ ինքը 6 տարի անշարժ գույքի կադաստրում է աշխատել եւ բավականին տեղեկություններ ունի ձեր գրանցած անշարժ գույքի մասին, դուք մտավախություններ չունե՞ք սրա հետ կապված, որ կբացահայտի՝ նա պատասխանեց. «Ինչ ունեմ ես, այսքան ժամանակ պետական մարմիններում եմ աշխատել եւ ունեցել եմ հնարավորություն հայտարարագիր ներկայացնելու: Իմ հայտարարագրելում իմ ունեցվածքի մասին…ձեր ասած մարդն այնքան գրագիտություն չի ունեցել, գոնե մտնի կայք իմ հայտարարագիրը նայի եւ գրի այն շարքը, որը ես հայտարարագրում ունեմ: Ինչ-որ աբսուրդ բաներ կան՝ Աջափնյակի ծննդատուն, Ամերիկայում ռեստորան, ինչ-որ սենց հիմար բաներ է գրել, որոնք իմ հետ որեւէ առնչություն չունեն: Ես հերքում եմ բոլորը, սրանք չար մարդու շեղվածության արդյունք է, որով փորձել է մարդու վարկաբեկել: Ինչ ես ունեմ, պատասխան եմ տալու, վստահ եմ, իմ գործունեության մեջ ես չարաշահում թույլ չեմ տվել»:

Նա ասաց, որ 3 եղբայր են, ու 20 տարեկանից սկսած աշխատել է, ոչ թե «սպորտային շորերով հոգնած բազմոցի վրա նստած հեռուստացույց նայել, բլոտ կամ նարդի խաղացել ամբողջ օրը», դրա փոխարեն աշխատել է, նույնը՝ իր եղբայրները. «Առաջին անհեթեթությունը, որ գրել է՝ մոտս 170 հատ կադաստրի վկայականներ կան՝ իր հետ կապված, հենց դրանից սկսեք, թող այդ 173 հատ վկայականը ցույց տա, կհասկանաք: Մտածել է շանտաժի ենթարկեմ, չխայտառակվելու համար կբերի գումարը կտա: Անհեթեթություններ են»:

Նա անդրադարձավ Հովակիմյանի մյուս մեղադրանքներին եւս, թե ինչպես է մարզպետարանում 400 մլն վատնել, ոստիկանությունում կաշառքների փողերով հիմնադրամ ստեղծել եւ այլն, հերքեց բոլոր տեղեկությունները, մանրամասները՝ տեսանյութում:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ Վարդգես Հովակիմյանի՝ մամուլում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները չի ներելու, պիտի պատասխանատվություն կրի: Հարցին՝ այդ ամենի իմաստը ո՞րն էր, ինչո՞ւ էր թշնամացել ձեզ հետ՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Իր մոտ մառազմատիկ վիճակ է ստեղծվել, մարդը էլ ադեկվատ չի, ես նրան չեմ կարողանում հասկանալ: Մարդը կարա չար լինի, չարությունից թող գնա ինքն իրան վնասի, բայց էդքան չարություն եւ իր բոլոր անհաջողությունները կապել իմ հե՞տ»:

Նա ասաց, որ Հովակիմյանը ենթադրել է, որ Ալիկ Սարգսյանն է Սերժ Սարգսյանին ասել, որ նրան ազատի մարզպետի պաշտոնից, մինչդեռ, նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն այն մարդը չէր, որ ոստիկանապետի խոսքով մարզպետ հաներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031