Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Գրիգորյանը երկրորդ ոսկին բերեց Հայաստանին

Հուլիս 25,2018 15:38

Եվրոպայի չեմպիոնին ու մեդալակիրներին պարգեւատրեց Փաշիկ Ալավերդյանը:

Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում կրտսեր պատանիների պայքարին մասնակցող 77 կգ քաշային Գրիգոր Հարությունյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար: Նա մեկ գլխով բարձր էր մրցակիցներից եւ ըստ էության պայքարում էր ինքն իր հետ:

Պոկում վարժության առաջին մոտեցումը 111 կգ ծանրաձողին նա սկսեց այն ժամանակ, երբ ուժեղագույն խմբի ութ մասնակիցներն արդեն ավարտել էին պայքարը, եւ առաջին իսկ մոտեցումով իր համար ապահովեց փոքր ոսկին: Այնուհետեւ Հարությունը սանձեց նաեւ 117 կիլոգրամը, իսկ վերջին մոտեցմանը 121 կգ-ն չենթարկվեց նրա կամքին:

Հրում վարժության առաջին իսկ մոտեցումից հետո (130 կգ), արդեն պարզ դարձավ, որ Հարությունը անհասանելի է: Սակայն նա այնուհետեւ հաջորդաբար բարձրացրեց 136 եւ 141 կիլոգրամները (նույնպես փոքր ոսկի) եւ երկամարտի 258 կիլոգրամով նվաճեց չեմպիոնի տիտղոսը`12 կիլոգրամով գերազանցելով մերձակա մրցակցին:

Չեմպիոնին եւ մեդալակիրներին պարգեւատրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031