«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, շինմոնտաժային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 26-ի ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվելու է Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ համայնքների և «Էջ գազ» ՍՊԸ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Կոտայքի մարզի Առինջ համայնքի, իսկ հուլիսի 26-ին ժամը 8:00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 17:00-ն Սպիտակ և Ապարան համայնքների, Լոռու մարզի Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ, Լեռնանցք, Արջահովիտ, Նոր Խաչակապ, Քարաձոր, Արևաշող, Արագածոտնի մարզի Երնջատափ, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ափնա Չքնաղ, Նիգավան, Հարթավան, Նորաշեն, Վարդենուտ, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Շենավան, Արայի, Ալագյազ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Ծիլքար, Կանիաշիր, Ռյա Թազա, Լեռնապատ, Գեղարոտ, Սադունց համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա»