Օսլոյաբնակ հեղինակ Սվեն-Էրիկ Ռոզը, որն անգամ իր համար հայկական անուն է ընտրել՝ Տիգրան Վան, հրապարակել է իր «Հայաստան. ինչու եմ ես սիրում Հայաստանը» գրքի անգլերեն տարբերակը:
Գիրքն իրենից ներկայացնում է սրտառուչ «սիրո խոստովանություն» Հայաստանին և հայերին: Դրանում հեղինակն ընթերցողի հետ շրջում է Հայաստանում, իր թուրք ընկերոջ հետ բացահայտում է երկիրը, հանդիպում մարդկանց հետ, որոնք պատմում են իրենց պատմությունները:
Գրքում հեղինակն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը, այն համեմատում հրեական Հոլոքոստի հետ, վերլուծում մերժողականությունը, քննարկում Արցախյան հիմնահարցը:
Գիրքն իրենից ներկայացնում է նովելի և հետազոտության խառնուրդ՝ համեմված քարտեզներով և լուսանկարներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ