Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը մեր ինքնիշխանության դրսևորո՞ւմ

Հուլիս 25,2018 13:06

Ի՞նչ ասել է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ամենամատչելի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով ազգային և պետական շահը, և, առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքական հնարավորի արվեստի սահմաններում օրվա իշխանությունների կողմից ինքնուրույն և համարժեք քաղաքականության իրականացում:

Ինչպես կասեր դասականը՝ եթե այդ շահը պահանջում է, պետք է համագործակցել նույնիսկ սատանայի հետ, կամ՝ թեկուզ հաշվի նստել նրա գոյության փաստի հետ:

ՆԱՏՕ-ն ուղղորդող մի շարք պետություններ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, բայց իրենց պետական շահերից ելնելով՝ ձեռնպահ են մնում այն պաշտոնապես ճանաչելուց, ինչը, Realpolitik-ի դիրքերից, այդ պետությունների համար բնական է և անկախ նրանից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՝ ոչ:

Այս օրերին, երբ քննարկվում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը, մի շարք քաղաքական գործիչներ և հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող կազմակերպությունների մի խումբ վերլուծաբաններ ամեն ճիգ գործադրումն են՝ իշխանություններին և հասարակությանը համոզելու, որ այդ զորավարժություններին մասնակցելը բխում է մեր պետության ինքնիշխանության շահերից՝ անհարկի շահարկելով իշխանությունների լեգիտիմության փաստը:

Դեռևս չեմ հանդիպել այդ զորավարժություններին մեր մասնակցության փաստարկված և համոզիչ դիտարկման, բացի հիմնականում «ինքնիշխանության դրսևորում» եզրույթի անհարկի և ինքնանպատակ վկայակոչումներից:

Կարծում եմ՝ Վրաստանում նախատեսվող՝ ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը չի բխում մեր պետության ինքնիշխանության, այո ՛, ինքնիշխանության շահերից և այն կարող է լրացուցիչ խոչընդոտներ առաջացնել մեր արտաքին քաղաքական հարթակում:

 

Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր

Քաղաքական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031