Իտալիայում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր Հայաստանից առաջինը մրցահարթակ մտավ U15 տարիքային Մնացական Աբրահամյանը: 69 կգ քաշային կարգում հայաստանցի պատանին պոկում վարժությունում ցույց տվեց 108 կգ եւ արժանացավ փոքր արծաթի: Հրումում Մնացականը գլխավերեւում պահեց 141 կգ ծանրաձողը (փոքր արծաթ) եւ երկամարտի 249 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ