Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը սկզբնավորում է «Ելք» դաշինքի ավարտը. «Ժամանակ»

Հուլիս 25,2018 12:35

«Քաղաքացիական պայմանագիրը» ունի հանրային մեծ աջակցություն՝ իհարկե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դա էլ բավական է Երևանի ընտրությանը հաղթելու համար, հատկապես որ ընտրության բացարձակ հաղթանակի համար հարկավոր է 40 տոկոս ձայն: Այդ իրողության օգտին է խոսում նաև այն, որ գործնականում չկա մրցակից: Ամենամոտը թերևս ԲՀԿ-ն է, որը, խոշոր հաշվով, Երևանում նույնիսկ իր լավագույն ժամանակներում չի եղել առանձնապես մրցունակ, իսկ առավել ևս հիմա կուսակցությունը պարզապես կհավակնի առանց որևէ խնդիր 7 տոկոսը հաղթահարելուն: Մնացյալ կուսակցությունների համար, որոնք կմասնակցեն, անկախ անվանումներից, խոշոր հաշվով, 7 տոկոսը կարող է լինել առավելագույն արդյունք:

Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիրը» բացարձակապես չունի «Ելք» դաշինքի գործընկերների անհրաժեշտությունը և կստացվի, որ դաշինքը ՔՊ միակողմանի զիջումն է՝ անհասկանալի է, թե ինչի համար: Ավելին, այդօրինակ քաղաքական միավորումները, ըստ էության, դևալվացնում են քաղաքականություն երևույթը, որը առողջ է, երբ հիմնված է քաղաքական, փոխադարձ, բնական մարտավարական կամ ռազմավարական շահերի, ոչ թե միջանձնային, ընկերական, այսպես ասած՝ մարդասիրական հարաբերությունների, կենացների վրա: Ի վերջո, Հայաստանը հենց այդ քաղաքականության հետևանքով է պետության փոխարեն կայացել որպես փողապետություն և գողապետություն: Մյուս հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրին» կստիպի գնալ միայնակ այն է, որ պարզ չէ «Ելք»-ի ճակատագիրը խորհրդարանի ընտրությանը: Իսկ այդ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ դաշինքով մասնակցության դեպքում քաղաքապետարանի ավագանում մեծամասնություն կկազմի «Ելք»-ը՝ համամասնորեն բաժանելով այդ մեծամասնությունը, բայց խորհրդարանի ընտրությանը «Ելք» դաշինք կարող է չլինել ու կստացվի, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո կառաջանա Երևանի ավագանու մեծամասնության հարց:

Դժվար է պատկերացնել, որ «Ելք»-ը ավագանում կպահպանի միատարրությունը այն դեպքում, երբ համապետական քաղաքական մասշտաբում կլինեն արդեն տարբեր կուսակցություններ: Առավել ևս, որ տարբերը կվերաբերի ոչ միայն ֆորմատներին կամ անվանումներին, այլ նաև մոտեցումներին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ իմաստով ակնհայտորեն տարբերվում է մյուս երկու գործընկերներից, որոնք դիրքավորվել են ավելի արևմտամետ տիրույթում: Այդպիսով, մեծ հավանականությամբ հնարավոր է արձանագրել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը սկզբնավորում է «Ելք» դաշինքի ավարտը:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031