Հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ ՀԿ ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։Վերջինս խոստովանել էր, որ տնօրինելով 25 մլն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ գումարն օգտագործել է անձնական նպատակներով։ Վարդանյանը հուլիսի 6-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դեպքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ:
– Ինչո՞վ եք մտադիր զբաղվել այս դեպքերից հետո։
– Այս պահին ես դեռ կատարում եմ հանձնման եւ ընդունման աշխատանքները հիմնադրամում։ Իսկ ապագան ցույց կտա։ Հանգստանալ չեմ պատրաստվում։
– Այս դեպքից հետո եղա՞ն ընկերներ, որոնք երես թեքեցին Ձեզնից։
– Ոչ: Ես նման մարդ չեմ, որ ինձնից երես թեքեն։ Կգա ժամանակ եւ ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Բայց այս պահին դեռ նախաքննություն է ընթանում։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս պաստառը՝ նշելով. «Համահայկական Հիմնադրամի բոլոր աշխատակիցները շատ լավ անակնկալ մատուցեցին ինձ»: