Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կազիմիրով. «Ռուսաստանը նման իրադարձությունների զարգացմանն անտարբեր մնալ, իհարկե, չի կարող». «Ժողովուրդ»

Հուլիս 25,2018 11:59

Վերջին օրերին ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հնչող հայտարարությունների եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996 թթ. ԼՂ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ։

– Պարոն Կազիմիրով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի թույլ չտալու նոր պատերազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում։ Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն իսկապե՞ս ունի այդ հնարավորությունը։

– Ես խորապես համոզված եմ, որ, իհարկե, Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ զարգացումների հարցում։ Ռուսաստանը քիչ բան չի արել մասսայական արյունահեղությունները դադարեցնելու հարցում։ Եվ, իհարկե, հետաքրքրված է այդ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, Ռուսաստանը որոշակի պարտավորություններով կապված է ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Ահա իրավիճակը։

– Իսկ այժմ ՌԴ-ն օգտագործո՞ւմ է այդ հնարավորությունը, որպեսզի կանխի հնարավոր պատերազմը։

– Վերցրեք վերջին դեպքը, որ կազմակերպել էին բաքվեցիները 2016-ի ապրիլին։ Ո՞վ էր զբաղվում այն հարցով, որ հնարավորինս շուտ դադարեցներ այն իրադարձությունները։ Իհարկե, հենց Ռուսաստանը։ Հենց Մոսկվայում հանդիպեցին շտաբերի ղեկավարները եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի դադարեցվեն այդ օպերացիաները։

– Կարծում եք՝ եթե Ադրբեջանը եւս մեկ անգամ որոշի սադրանքի դիմել, այդ մասին նախապես կխոսի՞ ՌԴ իշխանության հետ։

– Գիտեք՝ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ինքնուրույն կողմնորոշվել՝ ինչպես իրենք վարվեն, ում հետ խոսեն։ Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանը նման իրադարձությունների զարգացմանն անտարբեր մնալ, իհարկե, չի կարող։ Մեր շահերից է բխում, դա նաեւ Ռուսաստանի ազգային շահն է, որ Կովկասում պահպանվի թեկուզ եւ հարաբերական կայունությունը։. Բայց լավ կլինի հասնել լուրջ, խորապես հիմնավորված կայունության։ Դա, իհարկե, շատ ցանկալի կլիներ:

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031