ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում