Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագրին» անդամագրվել ցանկացողների թիվը կազմում է մոտավորապես 2500-3000 մարդ. «Հրապարակ»

Հուլիս 25,2018 11:52

«Գնում եմ մտնեմ Նիկոլի կուսակցություն» արտահայտությունն այս օրերին հաճախ է հնչում քաղաքական դեգերումների մեջ գտնվող շարքային քաղաքացիներից շատերի շուրթերից: Մարդիկ մտնում են մի կուսակցություն, որի անունն անգամ դժվարությամբ են հիշում ու արտաբերում: «Քաղպայմանագրի» նկատմամբ հետաքրքրությունը պարզ բացատրություն ունի՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այդ կուսակցությունից է, հետեւապես, ինչպես ժողովուրդն է ասում՝ շահեկան է «կշեռքի ծանր կողմը վազելը», հաղթողի կողքին խմբվելը: Եթե Փաշինյանը լիներ, պայմանական ասած՝ «Կանաչ խնձոր» կուսակցությունից, անկասկած, շատերն անդամագրվելու էին այդ կուսակցությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հարցում էինք հղել՝ տեղեկանալու, թե կուսակցությունն այս պահին քանի անդամ ունի, վերջին երկու ամիսներին անդամագրման համար քանի դիմում է ներկայացվել, քանիսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին զբաղվում է բազմաթիվ քաղաքացիների ընդունելությամբ, եւ նրանք ծանոթանում են կուսակցության կանոնադրությանն ու անդամագրության կարգին։ Այս պահին ստացված դիմումների ողջ ծավալը դեռեւս մուտքագրված չէ միասնական բազայում, բայց անդամագրվել ցանկացողների թիվը կազմում է մոտավորապես 2500-3000 մարդ»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում, որում, սակայն, գլխավոր հարցի՝ «ՔՊ» անդամների ստույգ թվի մասին խոսք չկա: Նկատենք, որ «3000» թիվն այնքան էլ տպավորիչ չէ, եթե հաշվի առնենք Փաշինյանի շարժման համակիրների բազմահազարանոց բանակը: Եվ, բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ մեկ օրում 7 հազար մարդ է անդամագրվել երբեմնի իշխանական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, որի անդամների թիվը որքան էլ պակասում է հայտնի իրողություններով պայմանավորված, սակայն դեռ չի նվազել 150 հազարից:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031