Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է՝ ի պատասխան Լևոն Մնացականյանի հայտարարության

Հուլիս 25,2018 11:32

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է հարված հասցնել Մինգեչաուրի ջրամբարին:

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,- ասել էր Լևոն Մնացականյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ Հայաստանի տարածքում էլ կան այնպիսի օբյեկտներ, «որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե դրանց հարված հասցվի»:

«Բանակի տրամադրության տակ եղած սպառազինության ամենաառաջատար համակարգերն ի վիճակի են ամենակարժ ժամկետներում ոչնչացնել թշնամու կարևոր ռազմական օբյեկտները և ռազմավարական կոմունիկացիոն գծերը»:

Թշնամական կողմը նախքան նման անպատասխանատու հայտարարություններ անելը պետք է մտածի, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց տարածքը մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնա, եթե մենք դրանց հարված հասցնենք»,- նաեւ ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031