Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե կասկած չկա, որ Հայաստանի մասնակցության հարցում միակ խնդիրը կարող է լինել Ռուսաստանը. «Ժամանակ»

Հուլիս 25,2018 11:03

Հայաստանում սկսել են աշխուժորեն քննարկել Վրաստանում օգոստոսի սկզբին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցության հարցը: Վրաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը մասնակիցների թվում է: Հայաստանը դեռևս չի տալիս որոշակի պատասխան մասնակցության վերաբերյալ հարցին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանի մասնակցության հարցում, այսպես ասած, միակ խնդիրը կարող է լինել Ռուսաստանը, հակառակ պարագայում դժվար է պատկերացնել այլ պատճառ, թե Երևանը ինչու պետք է անորոշություն ունենար այդ հարցում: Մենք դեռ չգիտենք իհարկե, ինչպիսին կլինի որոշումը, սակայն անկասկած է, որ խնդիրը հենց այդտեղ է, և այդ ուղղությամբ է, որ Երևանը հայացք է նետելու վերջնական որոշումից առաջ:

Ռուսաստանը մշտապես կոշտ է արտահայտվում Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության կապակցությամբ: Սա հասկանալի է, Մոսկվան չի ուզում դաշինքը տեսնել իր անմիջական կենսական շահերի տիրույթում: Բայց դա արդեն իրողություն է, և ակնհայտ է, որ Մոսկվան այդ հարցում այլևս ոչինչ անել չի կարող: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչ կարող է անել կամ ինչ կցանկանա անել ՆԱՏՕ-ն: Այստեղ դաշինքն ակնհայտորեն ձգտում է չսրել իրավիճակը և չգնալ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի՝ համարելով, որ վերջին հաշվով, ինքը Վրաստանում արդեն ներկա է և այդ ներկայությունը թեև ֆորմալ դաշինքային չէ, այլ գործընկերային, այդուհանդերձ դե ֆակտո Վրաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո: Ահա ելնելով այդ իրողությունից՝ դաշինքը ձգտում է ավելորդ խնդիրներ չառաջացնել Ռուսաստանին գրգռելու մասով և գնալ փոխզիջման՝ չշտապելով անդամակցության հարցում:

Այստեղ կարող ենք կանգ առնել և դիտարկել կամ պրոյեկտել իրավիճակը Հայաստանի մասով: Այն, որ Երևանի համար ՆԱՏՕ-ի ֆորմատներին մասնակցությունն ու գործընկերությունը հիմնարար նշանակության ռազմաքաղաքական անհրաժեշտություն է, ենթակա չէ քննարկման: Միևնույն ժամանակ, թերևս քննարկման ենթակա չէ և այն, որ Հայաստանին պետք չէ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն ու կոնֆլիկտային վիճակ, եթե դա չի առնչվում կենսական պետական ու ազգային շահին և անվտանգությանը: Իսկ ասել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունն այդպիսի հարց է, մեղմ ասած, կլինի չափազանցություն, որովհետև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը գործնականում ունի շատ ավելի կարևոր հենքեր և ուղղություններ, որոնք գուցե հնչեղ չեն, այսպես ասած, միջազգային լրահոսի մասով, սակայն շատ ավելին են իրենց էֆեկտիվության ներուժով:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031