Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ՝ ճշտով…

Հուլիս 25,2018 10:52

«Առավոտը» հիշեցրեց, որ աշխարհում Մանվել Ղազարյան անուն ազգանունով մարդ-երկրապահ է ապրում։ Սույն երկրապահը իր կոլեգաներին բնորոշ հայհոյախառն բառապաշարով «լրջագույն վերլուծություններ» է անում և որպես թիրախ, առանց անունս նշելու, հայհոյանքներն ուղղում դեպի ինձ. «․․․երկրապահը համարում են հրոսակախումբ, այսինքն, կոնկրետ ես հրոսակ եմ ու իմ նման հազարավոր մարդիկ մեր երկրում հրոսակներ են ․․․»:

Այո, ես ս․թ․ հունիսի 7-ին կատարել եմ ֆեյսբուքյան հետևյալ գրառումը․

«ԼՈՒԾԱՐԵԼ ԵԿՄ-Ն
Քիչ առաջ կարդացի, որ պայքար է գնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Սասուն Միքայելյանով փոխարինելու համար։

Իրականում ԵԿՄ-ն օրինականացված, զինված հրոսակախումբ է, որն անընդունելի է քաղաքակիրթ պետության համար։ Այն ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից, որպես իր քաղաքական հենարան և ահ ու սարսափ տարածելով հիմնական դերակատարություն ունեցավ բոլոր մակարդակի ընտրակեղծիքներում, և ոչ միայն։

ԵԿՄ-ն նույն բացասական, հակապետական դերն է կատարում, ինչ 1918-20թթ․ կատարում էին մաուզերիստները։

Անհրաժեշտ է ԵԿՄ-ն զինաթափել և ԼՈՒԾԱՐԵԼ, որպես հակապետական կառույց»:

Եվ վերոնշյալ երկրապահ կոչեցյալին ցանկանում եմ հիշեցնել, որ այո, պետության մեջ «օրինական» անօրինական զինված կառույցի առկայությունը աբսուրդ է և քաղաքակիրթ պետություններում պահեստազորի անդամներն ու պատերազմի վետերանները գտնվում են Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում և ՊՆ ղեկավարության վերահսկողության տակ։

Ինչ վերաբերում է 1992թ․ Արծվաշենը, Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը հանձնած, Հայաստանն ու Արցախը խուճապի մատնած ՊՆ նախարարի պաշտոնից հեռացված, հետագայում 1994թ․ հրադադարից հետո, 1995թ․ ՊՆ նախարարի պաշտոնը վերստին ստանձնած, բայց պատերազմը հաղթած, ՀՀ Ազգային Հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից 1993թ․ ԵԿՄ հրոսակախումբը ստեղծելուն, ապա այն մի նպատակ էր հետապնդում՝ ամրապնդել սեփական հենարանը տարբեր տիպի մանվելներով (գրիգորյաններ թե ղազարյաններ), նրանց հանձնելով հանրային սեփականությունը (օրինակ գինու գործարան), ահ ու սարսափ տարածելով հասնել իշխանության:

Այժմ չեմ ուզում մանրամասներ նկարագրել ԵԿՄ-ի 1995,1996, 1998,1999, 2003թթ․ հակապետական քաջագործությունների մասին Ի դեպ, սույն Մանվելը շատ հեռու է հրոսակ կոչվելուց։ Հրոսակ կոչվելը նրա համար պատիվ է։ Լսելով նրան, նա դեռևս գտնվում է «քուչի բճի» մակարդակում։

ԵՎ ահա, սույն մանվելներից մեկը, մտածելով իր հերթական պատսպարումը գտնել նորացվող ԵԿՄ-ի թիկունքում, փորձում է ոչ թե հաճոյանալ, այլ քծնել ԵԿՄ-ի առաջիկա սպասվող ղեկավարին, այն է՝ սպարապետի եղբորը։

Իսկ ո՞վ է իրականում սույն Մանվելը։1991-1992թթ. եղել է Արարատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։ Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ ֆաբրիկան։ Իհարկե թալանվեց։

1993-1997թթ.՝ Վեդու գինու գործարանի տնօրեն, 1997թ.՝ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: Այդ ե՞րբ է սույն երկրապահը մասնակցել մարտերին և «փամփուշտի մի հատ սուլոց» լսել։ Հավանաբար երևացել է Վազգեն Սարգսյանի կողքին, ինքնաձիգով լուսանկարվել և գինու գործարանը նվեր ստացել։

Հարցեր․ արդյոք անբարոյականություն չի, կամ «անբարոյականի զավակի» արարք, հանրային սեփականությունը թալանել, որպես նվեր ստանալ հանրային սեփականություն և անորակ, կեղծ գինիներ արտադրելով թունավորել ժողովրդին։ Քանի որ սույն երկրապահի մտածողությունը նաև շնային է (հաչալ), բնական է, որ նա հիշելով իր տիրոջ նվիրատվությունները, որպես հավատարմություն՝ շարունակաբար կաղկանձում է նրա գերեզմանին։

Հ․Գ․ Զարմանալի է , որ իմ կողմից հարգված «Առավոտը» հրապարակում է այս մակարդակի հայհոյախառն հարցազրույց։ Իհարկե, ես լրագրողական էթիկային գուցե լավատեղյակ չեմ, «մենք հրապարակում ենք տարբեր կարծիքներ, մեզ մոտ գրաքննություն չկա և այլն», բայց այնուամենայնիվ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Շատ ճիշտ եք պ-ն Իշխանյան, համաձայն եմ ձեր
    բոլոր ասածներին 100 տոկոս :

  2. Հրաչյա says:

    Լիովին համամիտ եմ: Պրն. Իշխանյանը մնում է մեր հանրապետության եզակի արթնամիտ և բարոյական մտավորականներից մեկը:

  3. Վարդան Վարդանյան says:

    Ամեն ինչ ճիշտ էր Ավետ, թերևս սպարապետը պետք էր չակերտներով գրել:

  4. Delea says:

    1993 թ. «Սպարապետ» Վազգեն Սարգսանը ինձանից պահանջել է մոտ 300 կռված տղերք ցուցարարների դեմ հանելու:Ես չեմ կատարել այդ ստոր հրամանն որի համար ինձ՝ որպես 1993 -1994 թ.թ. Մարտակերտի մոտո-հրաձգային հատուկ գնդի հրամանատար, 1994 թ.Դեկտեմբերին Վազգեն Սարգսանը բանակից ինձ հեռացրեց:

    1996-ի ընտրությունների հետ կապված խնդիրներ են եղել, համենայնդեպս երկրապահն է ուժ գործադրել խաղաղ ցուցարարների դեմ»:

    Այսինքն երկրապահն մասնակցել է այդ պետական հեղաշրջմանը հերոս Վազգենի գլխավորությամբ բայց երկրապահը այդ օրը կրակել է օդ:Ես անձամբ ներկա է եղել այդ օրը երբ հերոս Վազգենը ավտոմատը կրակեց օդ դեպի ժողովրդի կողմը, նոր դրանից հետո երկրապահն սկսում է կրակել ժողովրդի ուղղությամբ:

    1993 թ. կարճ ժամանակում ես, իմ շտաբի պետ փոխգնդապետ Վ.Ավանեսյանի եւ իմ տեղակալ կապիտան Մ.Քեսաբլյանի հետ 2 ամսա ընթացքում ՀՀ 11 շրջաններից եւ Երեվանի 3 ջոկատներից մոտ 2000 կամավորներ հվաքեցինք :Դա նույնիսկ չի կարողացել անել հերոս Վազգենը 1992 մահապարտներ հավաքելով, բայց հաղթանակից հետո 1994 թ. նա, հերոս Վազգենը չեզոքացրեց այդ տղաներին որ մինչեվ այսօր նույնիսկ չունեն պատերազմի մասնակցի(1993-1994թթ Մարտակերտ) վկայական քանի որ այդ տղաները չեղան Վազգեն Սարգսյանի կողմից, որպես իր քաղաքական հենարան:
    Ժամանակն է ներկայացնելու այն ինչ որ տեղի ունեցավ Վազգենի օրոք:Ինչպես եղավ որ Մանվել Գրիգորյանն Վազգենին «Սպարապետի»կոչում տվեց եւ ուղակի ծիծաղելի է որ 1992թ․ Արծվաշենը, Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը հանձնած, Հայաստանն ու Արցախը խուճապի մատնած ՊՆ նախարարը դարձավ «Սպարապետ»:

  5. НОННА says:

    Ознакомилась с вашей статьей и первое что пришло мне на ум,что она заказная. Вообще то роль правозащитника сводится к тому,что он должен защищать права тех кого ущемили,а тут правозащитник поливает грязью всех членов,,ЕРКРАПА.,,только потому что они являются ими.Если один из них совершил низкий поступок разве остальные должны подвергаться оскорблениям? Эти ребята прошли войну и смогли отстоять честь нашей Родины.А можно спросить что сделали вы лично?Я ОЧЕНЬ СОМНЕВАЮСЬ ЧТО У ВАС ЕСТЬ ПОСЛУЖНОЙ СПИСОК,иначе бы вы знали бы цену таким ребятам.Вы в своей статье говорите о винодельном заводе,принадлежавший одному из них.И что?Разве они не имеют право работать и процветать на земле,которую освободили?А может ваши заказчики имеют виды на него?

  6. Арцах says:

    Ամոթ է , ամոթ . Մարդկանց, ովքեր իրենց արյան գնով պաշտպանել են մեր մի թիզ հողը հիմա անվանում եք ,,հրոսակախումբ: Ես չգիտեմ Դուք լսե՞ լ եք այդ ,,փամփուշտի սուլոցը,, թե ոչ, բայց ինչ վերաբերում է Մանվել Ղազարյանին` նա հաստատ լսել է. Նա 1989թ. առաջին անգամ <> ՋՈԿԱՏԻ կազմում կամավոր մեկնել է Ղարաբաղ: Մասնակցել է Շուշիի, Լաչինի ազատագրմանը. Կարող ենք իմանալ անձամբ դուք ո՞ ր ճակատամարտում եք եղել և ո՞ ր ջոկատում. Հասկանալի է , որ գրիչ բռնելը դա զենք բռնել չէ .ու կայքերում կռվելը` մարտում կռիվը չէ, բայց նույնիսկ այստեղ պետք է մի քիչ խիղճ ու պատիվ ունենաք.

  7. Սամվել Աղաջանյան says:

    Ընթերցելով ձեր հոդվածը այս անգամ ճշտով` համոզվեցի, որ ոչ մի ճիշտ բան չկա այդ հոդվածում:Այստեղ ես միայն տեսնում եմ մի մարդու, որը կատարածուի դեր է տանում և գրում ուրիշի պատվերը կամ էլ ընդհանրապես Մանվել Ղազարյանին չի ճանաչում: Ես հակված լինելով երկրորդ տարբերակին այսինքն մտածելով որ չի ճանաչում կփորձեմ մի փոքր ներկայացնել Մանվել Ղազարյանի ոչ միայն երկրապահ տեսակը, այլ նաև մարդ տեսակը, ազգանվեր և հայրենասեր տեսակը: 1989 թվականի ամառը Մանվել Ղազարյանը իրենց ջոկատի տղաների հետ եկան Արցախ, այդ այն ժամանակ էր երբ դեր ռուսական ОМОН-ը Արցախում էր և Արցախցիների ընդամենը մի փոքր մասն էր, որ զենք վերցրած ընդհատակյալ ջոկատներով սահմանամերձ գյուղերում մարտական հերթապահություն էին տանում: Մ. Ղազարյանը ջոկատի տղաներով Ասկերանի շրջանի Փառոխ գյուղից սկսած մինչև Դահրազ գյուղի հատվածում Աղդամի ուղղությամբ տանում էին մարտական հերթապահություն տվյալ համայնքի գյուղացիներին պաշտպանելով ազերիների ավազակային հարձակումներից: Հետագայում երբ սկսվեցին թեժ մարտերը նա մասնակցեց Շուշիի ազատագրման և փրկում վիրավոր ընկերոջ կյանքը: Մասնակցել է նաև Լաչինի ազատագրման, Հորադիզի մարտերին և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության համար մեդալով, Շուշիի ազատագրման մասնակցելու հսմար պարգևատրվել է Շուշիի մեդալով, ինչպես նաև պարգևատրվել է Արցախի Ազատամարտիկների միության Հայրենյաց Պաշտպան մեդալով: 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերի ժամանակ նա նույնպես իր ընկերների հետ այցելել է Արցախ Ղարբանդի ուղությամբ մարտական դիրքեր: Ինչպես նաև օգնություն է բերել կամավորականներին և զինվորներին: Մանվել Ղազարյանը արցախյան պատերազմի ավարտից հետո բազմիցս այցելել է Արցախ, Ասկերան քաղաք: Ասկերանում նա իր մարտական ընկերների հետ այցելել է մի շարք ասկերանցի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ`՝ բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Շատ ու շատ ասկերանցիների հիշողության մեջ Մ. Ղազարյանը մարմնավորվել է որպես հայրենասեր, մարդամոտ, ազնիվ, մարդ և քաղաքացի: Կուզեի վերը նշվածի պահով մի դեպք պատմել……. Մոտ 10 տարի առաջ Մ. Ղազարյանը զանգեց և տեղեկացրեց որ 40-50 հայրենական պատերազմի վետերաների ուզում է ուղարկի մի քանի օրով Արցախ էքսկուրսիայի ձևով ու խնդրեց հյուրանոցներում համարներ զբաղեցնել:Ասկերանցիները եկան և առաջարկեցին Մանվելի ուղարկած մարդկանց իրենց տներում տեղավորել ի նշան հարգանքի Մ. Ղազարյանին: Ու կուզեի նշել եթե իրոք մարդ կա որ չի ճանաչում Մ. Ղազարյանին թող այցելի Արցախ քաղաքԱսկերան ու պատահական հանդիպած մարդկանցից հարցնի նրա մասին և հասարակ քաղաքացիները անկեղծ կպատմեն նրա մասին: Եվ ընդհանրապես նույնիսկ մեկ գեներալի արարքով չի կարելի քննադատման ենթարկել հազարավոր ազատամարտիկների, որոնք իրենց վեհ պարտքն են կատարել ազգի և հայրենիքի համար օրհասական պահերին և հիմա էլ պատրաստ են կանգնել մեր քաջարի զինվորների կողքին անհրաժեշտության պահին: Փառք ու պատիվ նրանց:

  8. Շնորհակալություն Aravot.am թերթին,որ հիշեցրել է Մանվել Ղազարյան անունով մարդու մասին,ով ապրում է հայոց աշխարհում։Անդրադառնանք այն բոլոր կետերին,որով դուք մեկնաբանել եք Մանվել Ղազարյանի հարցազրույցին։Եթե դուք խոսում եք ԵԿՄ լուծարելու մասին,ուրեմն իրավունք չունեք հայ կոչվելու,քանի որ հենց երկրապահների շնորհիվ է կերտվել ազատ և անկախ հայկական 2պետությունները։Ցավոք չկա մի կառույց որտեղ սխալներ չկան,սակայն դրա պատճառով չի կարելի ստվեր գցել ամբողջ կառույցի պատվի վրա,որովհետև պատերազմի վերսկսման դեպքում նորից զինվորի կողքին կանգնելու է երկրապահը(կամ զինվորի հայրը,կամ պապը)։Եթե խոսում եք Սպարապետի մասին ,ապա հարկ է նշել,որ նա է եղել այն ոգևորող ուժը,որով մեր երկրապահները մեկնել են ռազմի դաշտ։Նրա մահապարտների ելույթից հետո ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և ավելի լավ կլինի,որ մենք թողնենք ,որ Սպարապետի հոգին խաղաղությամբ հանգչի։Ինչ վերաբերում է Մանվել Ղաարյանի “փամփուշտի մի հատ սուլոց լսելու մասին” 1989թ Վեդիի ջոկատը Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ ,որտեղ ծառայել է նաև Մանվել Ղազարյանը ,մարտական հերթապահություն է կատարել Ասկերանի շրջանի Քարագլխից մինչև Դահրազ,Վաղուսահի մոտակա տարածքներում ,այնուհետեև Շուշիի ազատագրմանը,Լաչինի միջանցքի մարտերին,Խորադիզի մարտերին,Երասխավանի պաշտպանությանը(այս մանրամասները նրանց համար,ովքեր չգիտեն մեր երկրապահի անցած մարտական ուղու մասին)։Ինչ վերաբերում է “կեղծ և թունավոր” գինու մասին,ապա հարկ է նշել,որ այն վայելում է ամբողջ համակրանքը և ոչ մեկը առ այսօր չի թունավորվել(կարող եք հանգիստ վայելել այդ անապակ գինին և օղին) ։Ինչ վերաբերում է կոռուպցիոն հայտարարություններն,ապա կարող ենք վստահեցնել,որ այս գործարանից մի շիշ անգամ անօրեն խմիչք դուրս չի գալիս։Խոսենք տուշոնկաների մասին ապրիլյան պատերազմի ժամանակ Մանվել Ղազարյանը եկավ Արցախ ու իր հետ բերեց զինվորների համար սնունդ(միս,ծխախոտ,մրգեր)ինչպես նաև հեռադիտակներ։Ամենավերջում նա ոչ մեկի թիկունքում չի թաքնվել։Եկեք կառուցենք Նոր Հայաստան,այլ ոչ թե իրար ոտքի տակ փորենք։

  9. Արտակ says:

    Ես մենակ մի բանի վրա էմ զարմանում,ինչքան հիվանդ մարդիկ կան դեռ Հայաստանում։Երկրում իրավիճակ ա փոխվէլ,սակայն էդ կեղտը էնքան նստվածք ա տվէլ մեջներտ,որ էլ ասէլու չի։
    Այս անգամ ճշտոէ՞
    Յա,իրոք՞
    Ով էս դու,այ ինֆուզորիա,որ ըսենց բաներ էս ասում։
    Առավոտը ցգուշացնում ա որ քֆուր չգրել,իսկ ինքը էս տիպի ամեոբաների վիրավորախառը բարբաջանքը տպում ա։
    Ես Ղազարյանի հետ հարցազրույցը դիտել էմ,եվ չեմ հասկանում,թե ոնչ էս էդքան ուեվորվէլ։
    Մանվէլը Ղազարյան ի տարբերություն մնացածների եվ սրա նմանների շատ առաքինի ,մեծ հայրենասեր,իր հողին ու ջրին կպած անձնաորություն է։
    Իսկ ինչ մնաց գինուն,դուք ինչքան մարդկանցից չեք բան հասկանում,էդքան էլ վատ գինու մասնագետ էք։
    Էնենց որ ազատեք մեզ ձեր բարբաջանքներից։

  10. Կարեն says:

    89-ից 94 պատերազմի ժամանակ ազերու վրա կրակելը հասկանալի է, բայց երկրապահը կարող է՞ պատասխանել 3 հարցի ա) քանի մագազին է կրակել Երեւանում ցույցերի ժամանակ բ) քանի՞ սեւազգեստ մայր ու կին է ծեծել դուբինկով ցույցերի ժամանակ գ) քանի՞ օբեկտ է ( կաֆե, ստադիոն, գործարան ) ստացել որպես 30 արծաթ ընտրակեղծիք կատարելու համար սկզբում լեւոնի հետո ռոբի ու սերժիկի համար

  11. Կարեն says:

    Յաա իրոք ՞
    ստեղ Ավետիքը պտի ասեր, ոչ թե ոմանք…
    95 թվից ընտրություն կեղծող, տուշոնկա գողցող, միտինգներին ցուցարար ծեծողները ակտիվացել են հա՞
    լուռ ծախսեք ժողովրդից տարած փողերը, գրանտակերներից լավը չեք
    իսկական ազատամարտիկը տանը սուս նստած թոշակով մի կերպ
    յոլա ա գնում

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031