Արտահերթ զեկույց՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց:
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքին:
Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին:
Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական և միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ:
Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ հղումով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ