Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստի ընթացքում քննարկվել է Երևանի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի հարցը: Նշենք, որ ՔՊ՝ Երեւանի քաղաքապետի 4 թեկնածուներն են՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը (Հայկո), Սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը եւ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:
Նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավարտից հետո պարոն Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին թեկնածուի ընտրության վերաբերյալ:
Լրագրողները ՔՊ անդամ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատկերացնում դերասան Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում: Պարոն Միքայելյանն արձագանքեց. «Նա թեկնածու է, իր իրավունքն է: Աշխարհահռչակ շատ քաղաքական գործիչներ են եղել, որ դերասան են եղել: Օրինակ՝ Ռեյգանը 76 ֆիլմի մեջ խաղացել է և եղել է Ամերիկայի նախագահ»:
Հարցին՝ ի՞նչ ծրագիր ներկայացրեց Հայկոն, պարոն Միքայելյանը, դիմելով լրագրողին այսպես պատասխանեց. «Ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մինչ այդ Ռեյգանը երկու ժամկետ եղել էԿալիֆորնիայի նահանգապետ, որը նրան թույլ տվեց հետագայում դառնալու երկրի հզոր նախագահ;
Իսկ Հայկ Մարությանը բացի կատակերգակ ու դրական անձնավորություն լինելուց, ուրիշ ինչ արժանիքներ և հմտություններ ունի քաղաքապետ դառնալու համար: Շատ հարգանքով եմ վերաբերվում, բայց չէի ընտրի: Շատ տարօրինակ կադրեր են ընտրվում: Մ՞իթե Փաշինյանը չի տեսնում, որ ժողովրդի սրտով չէ: