Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Էրեբունիում․ հանգամանքները պարզվում են

Հուլիս 24,2018 19:50

Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է։

Հայտնաբերվել է երեք պարկուճ։

Իրավապահները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

 ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031