ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին եւ փոխնախագահ Հայկ Միսակյանին:
Քննարկվել են Հայաստանում կոնտակտային կարատեի դաշտը կարգավորելու հիմնախնդիրները: Անդրադարձ է եղել նաեւ կոնտակտային մարտարվեստների մասսայականացման եւ դրա ռազմավարության մշակման կարեւորությանը:
Նշվել է նաեւ, որ ֆեդերացիայի առաջատար մարզիկները անհատապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ անգամ հանդիպել օգոստոս ամսի երկրորդ կեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ