Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա կալանավորված: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանը մերժել է Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը:
Այս գործով երեկ հարցաքննվել է տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ Էդուարդ Բաբայանը, հիշեցնենք, 22 օր է անազատության մեջ է: Նա մեղադրվում է Հարությունովին ծեծելու մեջ։
Դեպքից անմիջապես հետո, Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը: Մինչ օրս էլ շարունակում է հերքել: Երեկ նա այդ ամենը մանրամասն ներկայացրել է դատարանին: Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Վյաչեսլավ Հարությունովը հույս համոզմունք էր հայտնել, որ արդար վճիռ կկայացնի եւ էդուարդ Բաբայանը այսօր դուրս կգա անազատությունից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ