Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի 22 հոգանոց անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Գրիգորյան) հուլիսի 18-ին մասնակցել է Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքում կայացած <Ժողովուրդների բարեկամություն> խորագիրը կրող միջազգային փառատոնին: Անսամբլը կատարել է հայ աշուղների երգեր: Փառատոնին մասնակցած, տարբեր երկրներից ժամանած, 75 խմբերի մեջ վայոցձորյան անսամբլն աչքի է ընկել աշուղական երգերի կատարմամբ և արժանացել է փառատոնի <Աշուղական երգի լավագույն անսամբլ> անվանակարգի Գրան Պրի մրցանակին:
Նշենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ տասը տարի, որտեղ այս պահին հայ ազգային ու աշուղական երգարվեստի կատարողական գաղտնիքներին ծանոթանալու առաջին քայլեր են անում երգարվեստի խմբի 50 աշակերտներ:
Վայոց Ձորի մարզպետարան