Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Առաքելյանը` փոխնախարար դառնալու մասին. «Չէի մտածում, բայց չէի էլ բացառում»

Հուլիս 24,2018 16:45

ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանին հարց էինք ուղղել Ազատություն ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` արդյոք մտածո՞ւմ էր, որ մի օր ԿԳ փոխնախարար կդառնա:

«Չէի մտածում, բայց չէի էլ բացառում: Ինչու չէի բացառում, որովհետեւ ընդհանրապես կյանքում որեւէ իրավիճակ, հոգեվիճակ, որեւէ աշխատանք չեմ բացառում: Այս առումով, այո չէի սպասում, բայց չէի էլ բացառում…Չեմ բացառել, քանի որ ընդհանրապես մարդու կյանքում կարող է տեղի ունենալ ամեն ինչ ցանկացած պահի»,-ասաց ԿԳ փոխնախարարը:

Նաեւ հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլեր է արել ոլորտի` իրեն վերաբերվող հատվածը բարեփոխելու համար:

«Որոշ կարգերի փոփոխություն կախված է Կրթության մասին օրենքի, Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններից, այդ առումով ինչ-որ արվել է, դրանք կարգերի փոփոխություններն են…Այս պահին վերջնական տեսք է ստացել ուսուցիչների հավաստագրման գործընթացի մասին կարգը, նաեւ վերապատրաստումների կարգն է փոխվել»,-պատասխանեց Լուսինե Առաքելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` ֆեյսբուքյան ասուլիսի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031