Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է «Արփի լիճ» ազգային պարկ

Հուլիս 24,2018 16:44

«Արփի լիճ» ազգային պարկ է այցելել Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբ: ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի աճում է բնության հատուկ պահպանվող այս տարածք այցելող զբոսաշրջիկների քանակը, իսկ այս տարվա այցելուների նման մեծ թիվն աննախադեպ է։ Ֆրանսիացի զբոսաշրջիկների խումբը 10 օր մնալու է ինչպես ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, այնպես էլ հարակից համայնքների տարածքներում՝ բուֆերային գոտում ստեղծված վրանային ճամբարներում:

Այսքան մեծ թվով զբոսաշրջիկների ընդունելությունը նպաստում է ոչ միայն ազգային պարկի զարգացմանը, այլև տնտեսական գոտու համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ֆրանսիացի զբոսաշրջիկները ծանոթանում են Արփի լճի հարուստ կենդանական և բուսական աշխարհին, մշակութային կոթողներին, հարակից համայնքների բնակիչների կեցության առանձնահատկություններին։

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031