Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունը 1.2 միլիոն դոլարի չարաշահումներ է բացահայտել

Հուլիս 24,2018 16:36

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա 1.2 միլիոն դոլարի չարաշահումներ են բացահայտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ «արդեն մեկ գործով դիմել են դատախազություն, առաջիկայում եւս այլ գործերով են դիմելու: Չեմ ուզում շտապել մանրամասներ ներկայացնել: Վստահեցնում եմ՝ ապշելու եք, երբ առաջիկայում ներկայացնեմ, թե ինչեր են տեղի ունեցել, եւ տեսնելու եք, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»:

Սանասարյանը վստահեցրել է՝ ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ոստիկանական համակարգում: Ըստ Սանասարյանի. «Բացահայտել ենք, որ կան արտոնյալներ՝ նախկին գեներալներ, ոստիկանապետեր ու փոխոստիկաններ իրար պետհամարանիշներ են նվիրել, հիմա պաշտոնավարումից հետո էլ այս մարդիկ խախտումներ են անում, տեսախցիկները նկարահանում են, բայց նրանք տուգանքներ չեն վճարում»:

Բացի այս, Սանասարյանը նաեւ հայտարարել է, որ երեկ սկսել են ուսումնասիրություն ոստիկանության ենթակա «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որը պետական բյուջեից եւ արտաբյուջեից 3.4 միլիարդ դրամի ֆինանսավորում է ստացել: Այս ՊՈԱԿ-ն, ինչպես ներկայացրեց Սանասարյանը, զբաղվում է լուսացույցերի տեխնիկական սպասարկմամբ, ճանապարհային գծանշումներով. «Այս կառույցը 2014-ից 2017 թվականը տարեկան 800 միլիոն դրամի ֆինանսավորում է ստացել: 2018-ի առաջին կիսամյակում՝ 238 միլիոն: Ընդհանուր՝ 3.4 միլիարդ դրամի ֆինանսավորում պետական բյուջեից եւ արտաբյուջեից: Ունենք տեղեկություններ, թե ինչեր են տեղի ունեցել այս ՊՈԱԿ-ում: Հնարավորինս արագ հասկանալու ենք, թե՝ ինչ է կատարվել այստեղ, ու փորձում ենք լուծարել այն»:

Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից, որտեղից մեզ վստահեցրին, որ առաջիկայում կպատասխանեն մեր հարցերին:

Սանասարյանը նաեւ հայտարարել է, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում ուսումնասիրությունից պարզվել է, որ այստեղ 200-250 միլիոն դրամի խախտում է տեղի ունեցել. «Դատախազությունը կբացահայտի, թե՝ որ չափն է յուրացում, եւ որ չափն անարդյունավետ ծախս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031