Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի ու նախարարների «լայվերը» չեն փոխարինում մամուլի խոսնակների աշխատանքին». Մելիքյան

Հուլիս 24,2018 14:08

«Լրագրողների համար նոր երեւույթ է, երբ վարչապետը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով է պատմում իր որոշումների մասին: Կարեւոր է, որպեսզի նոր իշխանության լրատվական ծառայություններն արդյունավետ աշխատեն, ինչը հիմա չի նկատվում: Դա լուրջ բացթողում է, որը մտահոգում է լրատվամիջոցների ղեկավարներին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը: Նրա բնորոշմամբ՝ երբ կառավարության ղեկավարը կամ նախարարներն իրենց մամուլի խոսնակների գործառույթն են կատարում եւ ուղիղ կապի դուրս գալիս հանրության հետ, լրագրողների աշխատանքի կանոնակարգման խնդիր է առաջանում. «Չի կարելի մեկը փոխել մյուսով: Թվային ժողովրդավարության ոճը շատ հետաքրքիր է ու ողջունելի, բայց գերատեսչությունների լրատվական կառույցները պետք է պատշաճ աշխատեն լրագրողների հետ»:

Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ եթե պաշտոնյաները ցանկանում են «լայվի» միջոցով տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին, ապա նրանց մամուլի խոսնակները պետք է նախնական անոնս հրապարակեն՝ իրազեկելով, որ այսինչ ժամին այսինչ պաշտոնյան խոսելու է ինչ-ինչ թեմաների շուրջ:

«Լայվը» չի կարող փոխարինել լրատվության բաժնի աշխատանքին: Մեկը մյուսին պետք է լրացնի: Թվային ժողովրդավարությունը լավ գործիք է, բայց դա եւս իրենց կողմից կանոնակարգման կարիք ունի: Կարծում եմ, որ հարցն ապագայում կշտկվի, որոշակի անփորձության խնդիր կա»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2095964523755385/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031