Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների հանդեպ բռնությունները գրեթե դադարել են Ս. Սարգսյանի հրաժարականի օրը». ԽԱՊԿ զեկույց

Հուլիս 24,2018 13:48

«Իմ քայլը» ժողովրդական շարժման օրերին՝ բազմամարդ երթերի եւ բողոքի գործողությունների ժամանակ գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների 18 եւ տարատեսակ այլ ճնշումների 8 դեպք: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը: «Նկատելի էր, որ այդ բռնությունները գրեթե դադարեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, երբ ոստիկանությունն այլեւս չէր հակազդում ցուցարարների եւ լրագրողների գործունեությանը: Հիմնական խախտումները եղել են ապրիլի 11-ից 23-ը»,-արձանագրեց նա:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ԽԱՊԿ զեկույցում նշված է, որ հարձակումները լրագրողների հանդեպ թիրախավորված են եղել՝ ոստիկանների եւ նրանց հովանու ներքո գտնվող քաղաքացիական անձանց կողմից. «Ոստիկանությունը խախտել է իր լիազորությունները: Այդ ժամանակահատվածում դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմիններն ակտիվ փորձել են հայտնաբերել մեղավորներին, բայց այսօր, ցավոք, ամենաթարմ տվյալներով՝ 11 քրեական գործ է միայն հարուցվել, մինչդեռ բռնության դեպքերը 26-ն են»:

Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ 5 դեպքում է միայն մեղադրանք ներկայացվել. «Երեք դեպքում էլ գործը դատարանում է: Մեկ դատավճիռ ունենք միայն, ուստի արդյունավետությունը շատ ցածր է: Իրավապահների գործողությունները համարժեք չեն բռնությունների ծավալին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2095964523755385/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031