Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցնել թուրք այլախոհի վերադարձը Թուրքիա

Հուլիս 24,2018 13:40

2018 թ.-ի հուլիսի 20-ին Կազմակերպություն են դիմել Թուրքիայի մեր գործընկերները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ջևրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր:

Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա:  Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար և ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների: Թուրքիայում չի գործում իրավունքի գերակայության սկզբունքը, ըստ միջազգային եւ տեղական իրավապաշտպանական կազմակերպությունների՝ լայնածավալ բնույթ ունեն մարդու իրավունքների խախտումները եւ տարածված է շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումները եւ ձերբակալումները քաղաքական հայացքների հիմքով: Հաշվի առնելով, որ Ջևրիյե Օքույուջուն քուրդ ակտիվիստ է, քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ և իշխող կուսակցության ընդդիմադիր, որն արտահայտել է իր քաղաքական հայացքները, նրա վերադարձնելը Թուրքիա վտանգավոր կլինի նրա ազատության եւ անձեռնմխելիության համար:

Քանի որ առկա է նրա վերաբերյալ ձերբակալման որոշումը, ապա նա անհապաղ կձերբակալվի և կարող է ենթարկվել կտտանքների ազատազրկման ժամանակ: Հետեւաբար Ջևրիյե Օքույուջուն պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր քաղաքական և այլ հայացքները: Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ կասեցնել Ջևրիյե Օքույուջուին Թուրքիա արտահանձնելու գործընթացը և ապահովել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից երրորդ երկիր:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031