Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դա «ինտրիգ» էր, ապա՝ հակափաշինյանական». քաղաքագետը՝ Փանիկի միջադեպի մասին

Հուլիս 24,2018 13:35

«Համաձայն չեմ ռուս որոշ փորձագետների հետ, թե Հայաստանում Ռուսական ռազմակայանն իրականում պետք չէ Ռուսաստանին: Ռազմական հարթության վրա՝ գուցե, բայց աշխարհաքաղաքական եւ տնտեսական տեսանկյունից ռազմակայանի փաստը Ռուսաստանի համար կարեւոր է»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջերս ՀՀ-ում ռուսական ռազմակայանի կողմից Փանիկ գյուղում գրանցված միջադեպին եւ ռուսաստանյան մամուլում դրա մասին արձագանքներին, ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գեւորգյանը: «2015թ. հետո, երբ Ռուսաստանը մտավ Սիրիա, «եռանկյունի» ձեւավորվեց՝ Ղրիմ, Լաթակիա, Հայաստան: Այդ եռանկյունին ռազմական տեսանկյունից Ռուսաստանին թույլ է տալիս իրավիճակ վերահսկել»,-ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Փանիկում առանց նախազգուշացման զորավարժություն անցկացնելու մասին տեղեկություններին, նա նշեց. «Չգիտեմ՝ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը զգուշացրե՞լ է արդյոք հայկական կողմին: Պնդում են, որ «այո», ուստի չեմ բացառում, որ ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո առաջանում են իրողություններ, երբ հեռացողների եւ նոր եկողների հանդեպ բացահայտ կամ ոչ բացահայտ հակամարտությունը սուր դրսեւորումներ են ստանում»:

Կարինե Գեւորգյանը հարցադրում արեց. «Իսկ հայկական կողմից ո՞վ էր պատասխանատու այդ միջադեպի համար. պետք է պարզել: Եթե դա «ինտրիգ» էր, ապա՝ հակափաշինյանական»: Ինչ վերաբերում է գնահատականներին, թե ռուսական կողմը Փանիկում կատարվածը միտումնավոր էր նախատեսել՝ վարչապետ Փաշինյանի՝ Եվրոպա այցի համատեքստում, Կարինե Գեւորգյանը նկատեց. «Եթե ռուսական կողմը դիտարկեր, օրինակ, ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները որպես իր համար սպառնալիք, ավելի կոպիտ կգործեր քաղաքական դաշտում: ՀՀ-ԵՄ համաձայնագիրն էլ ռազմական չէ եւ Ռուսաստանի համար առարկություններ չի առաջացրել: Պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը, հակառակը, ՀՀ-ին դիտարկելով որպես գործընկեր, կարող է օգտագործել ՆԱՏՕ-ՀՀ-ԵՄ գործակցության հնարավորությունները»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2095901697095001/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031