Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Հուլիս 24,2018 13:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էջմիածնի ավագանին այսօր քննարկում էր Մանվել Գրիգորյանին`Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Նիստի օրակարգում ութ հարց էր: Քննարկումից հետո առանձին քվեարկություն տեղի չունեցավ: Ասացին`նախօրոք, մի քանի օր առաջ հարցի նախաքննարկում են ունեցել, բոլորը կողմ են եղել: Բոլորը բոլոր հարցերին կողմ էին:

Մանրամասները` տեսանյութում

14 ավագանիներից նիստին չէին մասնակցում չորսը`Արման Գրիգորյան, Արտակ Պողոսյան, Կարեն Մովսիսյան եւ Արամայիս Միրզոյան: Արտակ Պողոսյանը Մանվել Գրիգորյանի փեսան է, աղջկա ամուսինը:

Քաղաքապետարանի կայքում, ավագանու անդամների կուսակցական պատկանելության մասին տեղեկություններ չկան: Բայց նրանցից շատերը ՀՀԿ-ական էին կամ ՀՀԿ-ի համակիրներ: ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցությունից: Մեր տեղեկություններով, Էջմիածնի ավագանիում, սակայն, ՀՀԿ-ականները որոշիչ դեր չեն ունեցել:

Ավագանու նիստի ավարտից հետո Aravot.am-ը փորձեց զրուցել ավագանու անդամների հետ՝ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածի, Էջմիածնի նախկին քաղաքապետ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքի հետ կապված հարցերի շուրջ, սակայն վերջիններս չցանկացան խոսել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031