Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում Ալիեւը ստիպված է ասում, թե վաղը Երեւանն Ադրբեջանի «մաս է կազմելու». Կարինե Գեւորգյան

Հուլիս 24,2018 12:57

Ռուսաստանցի ռազմական փորձագետների խոսքով՝ ապագայում արցախաադրբեջանական շփման գծում հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ ընդհանրացնելով Ռուսաստանի իր գործընկերների տեսակետներն այդ հարցում: Գեւորգյանի փորձագիտական կարծիքը, սակայն, տարբերվում է նշյալ տեսակետից: Նա նախեւառաջ ընդգծում է՝ ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է հայտարարել, Ռուսաստանն ամբողջությամբ ՀՀ-ին մատակարարել է վարկային պայմանագրով սահմանված սպառազինությունը, անգամ՝ այնպիսի զինատեսակներ, որոնք ռուսական կողմի զինանոցում չկան:

«Սա ուղերձ է առ այն, որ «եկեք խաղաղ ապրենք, մենք թույլ չենք տա, որպեսզի Ադրբեջանը Հարավային Կովկասում սրացում իրականացնի»: Ցանկացած ապակայունացում Հարավային Կովկասում կբերի նույն իրավիճակին Հյուսիսային Կովկասում: Սա է պատճառը, որ Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական սրացմամբ»,-վստահություն հայտնեց Կարինե Գեւորգյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի ռազմական հռետորաբանությունը ներքին պատճառներ ունի. «Ալիեւը ստիպված՝ իր իսկ հանրության համար է ասում, թե վաղը Երեւանն Ադրբեջանի «մաս է կազմելու»:

Ինչ վերաբերում է փաստին, որ վերջին շրջանում ՀՀ-ի եւ Նախիջեւանի հետ սահմանագծի հատվածում հակառակորդը պարբերաբար լարվածություն է ստեղծում, փորձագետը նշեց. «Նախիջեւանի հատվածում թուրքական զորքերից բացի, ահաբեկչական լուրջ գործոն կա: Ահաբեկիչները Նախիջեւանում են հայտնվել Թուրքիայի տարածքով: Մոսկվան գիտի այդ մասին եւ իրավիճակին աչալուրջ հետեւում է»: Հիշեցնենք, որ Կարինե Գեւորգյանն իր հրապարակային հարցազրույցներում կանխատեսել էր ապրիլյան ռազմական գործողությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031