Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ընդհանուր ցուցակում «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է շատ ներգրավվածություն ունենա, քան մյուս կուսակցությունները». «Ժողովուրդ»

Հուլիս 24,2018 12:52

Արտահերթ ընտրությունների եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

– «Ելք» դաշինքի երեք կուսակցությունները քննարկում են ընտրություններին մասնակցության ձեւաչափը։ Ավելի շատ հակված եք առանձի՞ն, թե՞ դաշինքով մասնակցելու։

– Բոլորս հակված ենք, որ մասնակցենք միասին։ Ուղղակի այստեղ ձեւաչափի հարցն ենք ճշտում։ Բանակցություններ են գնում, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչ ձեւաչափով պետք է մասնակցի։ Բայց տրամադրությունը, որ մասնակցենք միասին, գերիշխող է:

– Մեկ անգամ արդեն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները չմիացան պայքարին, երբ Ն. Փաշինյանը որոշեց դուրս գալ եւ փողոցում պայքարել։ Հիմա ի՞նչ վստահություն ունեք այդ երկու կուսակցությունների հանդեպ։

– Այն ժամանակ, երբ քննարկվում էր այդ հարցը, իրենք էլ ունեին իրենց տեսակետը պայքարի ձեւի, եւ ակնհայտորեն որեւէ մեկը չէր կարող ասել, թե որն է առավել ճշգրիտ ճանապարհը։ Մենք, իհարկե, քննարկել էինք մեր կուսակցության մեջ եւ գտանք, որ դա այս պահին առավել ընդունելի ճանապարհն է, եւ որդեգրեցինք դա։ Մեր գործընկերները չմիացան մեզ, բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ չենք կարող ճանապարհ անցնել, եւ մեր հետագա քաղաքական կյանքը շարունակել միասին։

– Բայց այդ փաստից ի՞նչ դասեր է ՔՊ-ն քաղել։

– Սա արդեն ձեւաչափի խնդիր է, եւ մենք տրամադրված ենք, որ միասին գնալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է գերիշխող դիրք ունենա ընտրացուցակների մեջ։

– Այսինքն, առաջնային համարներում ՔՊ ներկայացուցիչներ լինեն։

– Ոչ այնքան այդ հարցը, այլ այն, որ ընդհանուր ցուցակում «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է շատ ներգրավվածություն ունենա, քան մյուս կուսակցությունները։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031