Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ամբողջ Պետական վերահսկողական ծառայություն ընկել է ոստիկանական պաշտոնաթող գեներալների… «գոլդ համարների» հետեւից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 24,2018 12:33

Այն, որ նորապաշտոնյաների շարքերում կան, այսպես ասած, «թիթեռ նկարողներ», երեւի Նիկոլ Փաշինյանն էլ է տեսնում: Համենայն դեպս, «թիթեռանկարչության» տպավորություն է թողնում Դավիթ հեղափոխական Սանասարյանը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում:

Թե անցած երկու ամսում հատկապես ինչեր է վերահսկել սույն գործիչը, դժվար է ասել: Այո, հայտարարություններ եղել են, թե՝ այս ոլորտից են սկսելու վերահսկողությունը, այն ոլորտից են սկսելու: Բայց որքան հայտնի է, հիմնականում ԱԱԾ-ն ու պետեկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանման աշխատակիցներն են զանազան բացահայտումներով զբաղվել:

Բայց Դավիթ Սանասարյանն էլ է իր համար զբաղմունք գտել: Համենայն դեպս, ֆեյսբուքյան գրառմամբ նա ուրախալի լուր էր փոխանցել հանրությանը, թե՝ «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված եւ օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը: Ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը…»:

Պայքար… «գոլդ համարների» դեմ: Այն էլ ոչ թե առհասարակ՝ «գոլդության», այլ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Ասենք՝ նախկին ոստիկանապետի:

Առհասարակ «գոլդ համարները», որքան էլ նորմալ ընկալման տեսանկյունից ծիծաղելի երեւույթ են, որքան հայտնի է, վաճառվում են աճուրդային կարգով: Եթե ինչ-որ մեկը իսկապես ապօրինի կարգով է նման համար (որեւէ բան) ձեռք բերել, իհարկե, պետք է օրինականությունը վերականգնել:

Բայց, Աստծո սիրույն, դա անգամ ոստիկանապետի մակարդակի հարց չէ, առավելագույնը՝ ՃՈ պետի հրահանգով կարգավորվող խնդիր է: Իսկ այստեղ, պարզվում է, մի ամբողջ Պետական վերահսկողական ծառայություն, բանուգործ թողած, ընկել է ոստիկանական պաշտոնաթող գեներալների… «գոլդ համարների» հետեւից:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031