Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ հայկական կողմի այժմյան դիրքորոշումը ՌԴ-ին կամ այլ երկրի համար ընդունելի չլինի, միեւնույն է, նրանք պարտավոր են հաշվի նստել իրավիճակի հետ. «Ժողովուրդ»

Հուլիս 24,2018 12:15

Թեեւ ՌԴ նախագահը երեկ հեռախոսազրույց ունեցել է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, սակայն Փաշինյանի հետ զրույցն ուշագրավ էր Հայաստանում վերջին իրադարձությունների համատեքստում։ Ինչպես հայտնի է, Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբազայի անակնկալ զորավարժությունները մեծ աղմուկ հանեցին ու միանշանակ չընդունվեցին Հայաստանում։ Ավելին՝ հարկ եղավ, որպեսզի հայկական կողմը բարձր մակարդակով արձագանքի կատարվածին։ Ռուսական կողմն էլ մեկնաբանեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, ներողություն խնդրեց կատարվածի համար։

Ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ այս թեմաներին, թեկուզ եւ հպանցիկ՝ պայմանավորվելով, որ ավելի մանրամասն կխոսեն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի շրջանակներում։ Ու մինչ երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ կքննարկեն այս թեման, նկատենք՝ վերջին 20 տարում ՌԴ իշխանությունները «սովոր են» եղել տեսնելու լեգիտիմությունից զուրկ, իրենց առաջ մշտապես գլխիկոր խմբի, որի հետ վարվել են, ինչպես ցանկացել են։ Բայց այդ ժամանակներն անցյալում են։ Ու որքան էլ հայկական կողմի այժմյան դիրքորոշումը ՌԴ-ին կամ այլ երկրի համար ընդունելի չլինի, միեւնույն է, նրանք պարտավոր են հաշվի նստել իրավիճակի հետ, թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀ գործադիր իշխանությունն ունի բացարձակ լեգիտիմություն, ինչպես 1990-ականների սկզբում էր, ուստի իրեն կարող է թույլ տալ անարգել հետապնդել իր սեփական երկրի շահը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031