Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի պահվածքը վրդովվեցրել է. «Գոնե մի քիչ արդարանալու տեղ ունե՞ս այդ քայլը որ անում ես, թե՞ քեզ պետք էր քո տիրոջը հաճոյանալ»

Հուլիս 24,2018 12:11

«Ինձ շատ վրդովվեցրեց Արա Բաբլոյանի պահվածքը: Իբր թե խաղաղ ցույցերի ժամանակ ոտնահարվել են անչափահասների իրավունքները ու նա 10 րոպեով լքեց ԱԺ նիստերի դահլիճը»,- Aravot.am-ի հետ զրույցում նախկին պատգամավոր, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանն այսպես իր դժգոհությունը հայտնեց ԱԺ նախագահի հետ կապված:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում երբ Նիկոլ Փաշինյանը ողջունեց երեխաների մասնակցությունը թավշյա հեղափոխությանը, Արա Բաբլոյանը, ի նշան բողոքի, լքեց նիստերի դահլիճը:

Մանվել Ղազարյանը Բաբլոյանին հիշեցրեց. «Ինքը մշտապես եղել է իշխող կուսակցության մեջ, իշխող կուսակցությունը ոչ թե մեկ անգամ, հազար անգամ, այլ 20 հազար, 200 հազար անգամ խախտել է անչափահասների իրավունքները թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ սովորական պարագայում, թե՛ ինչ-որ չինովնիկների այցերի ժամանակ, մշտապես ոտնահարվել են: Ու Բաբլոյանը, այդ թիմից լինելով ԱԺ նախագահի պաշտոնում…Այստեղ էլ մեծ խնդիր կա, մարդիկ պետք է գոնե մի անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվեն, Նիկոլի նման դռնեդուռ գնան ձայն հավաքեն, որ հետո հասկանան՝ ժողովրդի հետ շփվելը, ժողովրդի հետ աշխատելն ինչ է նշանակում: Արա Բաբլոյանը երկնքից էր իջել, թեւերն էլ ամպոտ էին, հա՞, էնքան անմեղ էր, Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր անչափահասների իրավունքների խախտման մեջ: Ուղղակի մարդ պետք է մի քիչ չափ ու սահմանի զգացողություն ունենա, պետք է ամաչի իր արածների համար, առաջին հերթին ինքն իրենից մի հատ պահանջի, որ այս քայլը ես անում եմ, ինչքան մարդ ինձ ամոթանք կտա: Կամ դու գոնե մի քիչ արդարանալու տեղ ունե՞ս այդ քայլը որ անում ես, թե՞ քեզ պետք էր, որ քո տիրոջը, քո շեֆին հաճոյանալ: Տղամարդավարի քայլ արեցիր, էլի, բոյկոտեցիր Նիկոլի ելույթը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031