Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորում գրանցված հանք շահագործող եւ հանքաքարը վերավաճառող ընկերությունները սերտորեն փոխկապակցված են. «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2018 11:57

Տարիներ շարունակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մտածել են ոչ թե բնությանը նվազագույն վնասներ հասցնելով առավելագույն բյուջետային մուտքեր ստանալու մասին, այլ մտածել են, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ փող «վաստակեն» իրենց անձնական բյուջեի համար։ Ու, պետք է խոստովանել, որ ստեղծվել են բազմաքայլ սխեմաներ այդ փողը «վաստակելու»։

Այդ սխեմաների սկիզբը լիցենզավորումների փուլն էր։ Ամենաբարձր պաշտոնյաների ամենամերձավոր, նրանց ամենաշատ ծառայությունները մատուցած անձինք ստանում էին այս կամ այն հանքը շահագործելու լիցենզիա։ Ստանում էին չնչին գներով՝ կոպեկներով։ Այդ լիցենզիան ստանալուց հետո սկսում էին փնտրել գնորդի։ Ու գտնում էին։ Չնչին կոպեկներով ձեռք բերված լիցենզիան վաճառում էին գնորդին մի քանի միլիոն դոլարով։ Գնորդը նաեւ պետք է միլիոնավոր դոլարների կաշառքներ տար, որպեսզի «դաբրո» ստանար հանքի շահագործումը իրականացնելու համար։ Դրանից բացի, հանքի շահագործողը ստիպված էր նաեւ որպես փայատեր վերցնել բարձրաստիճան պաշտոնյայի ասած մի որեւէ ընկերություն, որը, բնականաբար, գրանցված է օֆշորում մի ինչ որ «… limited» անվան տակ։

Հետո արդեն գալիս էր ներդրումների փուլը։ Այստեղ, բնականաբար, ներկայացվում էին ուռճացված ծավալներ, որը թույլ էր տալիս հետագայում՝ արտադրանքը իրացնելուց հետո, դրանց մի զգալի մասը ծախսագրել ու խուսափել հարկերից։

Դրանից հետ արդեն հանքաքարը կամ խտանյութը վաճառելու փուլն էր։ Այս առումով էլ կառուցվում էին «հետաքրքիր» սխեմաներ։ Հայաստանում արդյունահանված հանքաքարի գնորդները սովորաբար օֆշորային ինչ-որ ընկերություններ են։ Վերջինս հանքաքարը գնում էր ցածր գնով, ապա վերավաճառում վերջնական գնորդին շատ ավելի բարձր գնով։ Ստացվում էր, որ հանքը շահագործող ընկերության հասույթը քիչ է, ուստի նաեւ եկամուտն էլ է ցածր, շահույթն էլ, ու դրան համապատասխան ցածր հարկեր պետք է վճարվեն։ Հիմնական շահույթը առաջանում էր օֆշորում, որտեղ շահութահարկի շատ ավելի ցածր դրույքաչափեր են գոյանում։ Դե հասկանալի է, որ օֆշորում գրանցված հանք շահագործող եւ հանքաքարը վերավաճառող ընկերությունները սերտորեն փոխկապակցված են, եթե չասենք՝ դրանք իրականում նույն անձինք են։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031