Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ասում է այն, ինչ պետք է ասի պատերազմող երկրի պաշտպանության նախարարը. «Ժամանակ»

Հուլիս 24,2018 11:46

Ադրբեջանին լռելյայն տրված պատերազմի մենաշնորհն ամենևին չէր նշանակում, որ հայկական կողմում էլ խաղաղության մենաշնորհն էր՝ դարձյալ միջազգայնորեն ճանաչված: Հայկական կողմին թողել էին, այսպես ասած, համբերելու կամ ըմբռնելու մենաշնորհը: Դա պետք է փոխվի, և պաշտպանության նախարարը ներկայացնում է այդ հայտը, ինչն անկասկած չի կարող լինել առանց ավելի բարձր մակարդակի քաղաքական որոշման: Վերջին հաշվով, Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արցախյան խնդրի, անվտանգության, Ռուսաստանի դերի մասին հայտարարությունների օրգանական շարունակությունն է: Մեծ հաշվով, Դավիթ Տոնոյանն ասում է այն, ինչ պետք է ասի պաշտպանության նախարարը՝ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարի այդ հստակ դիրքորոշումն ու դիրքավորումն է, որ պետք է ուժեղացնի արտաքին քաղաքականություն մշակող վարչապետի և իրականացնող արտաքին գործերի նախարարի դիրքերը, փաստարկները, ամրացնի նրանց բանակցություններում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ունեցել է դրա կարիքը և տարիներ շարունակ: Բանակի ձայնն այդ քաղաքականության մեջ պետք է հնչի ավելի ու ավելի բարձր, որպեսզի ավելի ու ավելի ցածր հնչի Ադրբեջանի ռազմական դիվանագիտության ձայնը: Առերևույթ, ատամ ընդ ատաման սկզբունքը արմատական սկզբունք է, որը տանում է բախման: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում իրավիճակը վաղուց է անցել այն սահմանը, որից այն կողմ Ադրբեջանի հետ հնարավոր է խոսել այլ կերպ:

Հետևաբար խաղաղության թեկուզ հարաբերական իրավիճակը պաշտպանելու համար Երևանն այլևս ստիպված է Ադրբեջանի հետ խոսել իր լեզվով, այլ լեզու Բաքուն չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում: Երբ Երևանն էլ կխոսի այդ լեզվով, Բաքուն ստիպված կա՛մ կդադարի ձևացնել, թե չի հասկանում այլ դիվանագիտության լեզու, քան ռազմականն է, կա՛մ ստիպված կլինի պարզապես սովորել դիվանագիտության լեզուն և աստիճանաբար մոռանալ պատերազմի սպառնալիքների մասին:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031