Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ մեկ ամսում երկու ժամանակավոր պաշտոնակատար

Հուլիս 24,2018 11:31

Մեր տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վազգեն Առաքելյանը։ Նա համակարգի հնաբնակներից է, համակարգել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատանքները։

Նշենք, որ այս ՔԿՀ-ի պետի պաշտոնը թափուր էր մնացել հունիսից, երբ նախկին պետ Արկադի Բալյանը վարչապետի հրամանով նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար։

Արկադի Բալյանին փոխարինում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Մկրտչյանը: Եվ ըստ այդմ՝ մի ժամանակավոր պաշտոնակատարին մեկ ամսում փոխարինել է մեկ ուրիշը:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները նույնպես պետեր չունեն։ Ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել տեղակալները՝ համապատասխանաբար Էդիկ Գրիգորյանն ու Խաչիկ Հարությունյանը։ Ըստ որոշ տեղեկությունների Էդիկ Գրիգորյանը կնշանակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ։

Այս լուրերը ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը հայտնեց. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ԺՊ Է Վազգեն Առաքելյանը, այդ թվում ԺՊ են նաև «Նուբարաշեն»-ում Էդուարդ Գրիգորյանը, «Արմավիր»-ում Խաչիկ Հարությունյանը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն այցելել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նա նշել էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»:

Կարևոր խնդիրը, որը հատկապես առանձնացրել էր ծառայության պետը, կոռուպցիան է, ինչը, ըստ Ա. Մխոյանի, չարիք է և պետության հիմքերը սասանող դրսևորում: Հորդորել էր աշխատակիցներին զերծ մնալ համակարգի համար նման անպատվաբեր արարքներից՝ ծառայելով պատվով և նվիրումով, միմիայն օրինականության սահմաններում:

 

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031