Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի U15 եւ U17 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ մտավ միայն ավագ տարիքային խմբի 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, որը ի սկզբանե մեդալի չէր հավակնում: Գոռը երկամարտում ցույց տվեց 240 (105+135) կիլոգրամ՝ վեց հնարավորությունից հաջող կատարելով մեկական մոտեցում: Արդյունքում Գոռ Գալստյանը բավարարվեց 10-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ