Գերմանական ֆուտբոլում տարվա գլխավոր սկանդալը, կարծես, թուլանում է:
Այն կապված էր Գերմանիայի հավաքականի խաղացողներ Մեսութ Օզիլի, Իլկայ Գյունդոգանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համատեղ լուսանկարի հետ, որին Գերմանիայում մեղադրում են դիկտատուրական պահվածքի մեջ:
Այդուհանդերձ, ֆուտբոլիստները Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել էին աշխարհի առաջնությանը, իսկ ավարտից հետո Օզիլը հայտարարություն է տարածել, թե հեռանում է Գերմանիայի հավաքականից:
Թուրք փախստականների որդին՝ Օզիլը, որ ծնվել է Գերմանիայում, գրել է, թե ինքը երկու սիրտ ունի՝ թուրքի եւ գերմանացու, նաեւ նշել, որ իր մայրը իրեն դեռ մանկուց է դաստիարակել՝ չմոռանալ իր թուրքական արմատները եւ հարգել ավանդույթները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ