Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Հուլիս 23,2018 21:21

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր ընտանիքի անդամներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաև սահմանված վարձավճարները բյուջե չմուտքագրելու մասին։

Ավագանու կողմից բարձրաձայնված չարաշահումներին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանի սույն թվականի հուլիսի 17-ի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի մասնագետները գործուղվել են Ազատամուտ համայնք։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031