Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2018թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:
Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Սահմանված կանոնակարգի համաձայն` շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն իրենց ծառայությունը: Ռազմաուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտած մի շարք շրջանավարտներ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրել առանց վիճակահանության: Շրջանավարտներից շատերն էլ որոշում են կայացրել հետագա ծառայությունը շարունակել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և, ըստ հաստատված կանոնակարգի, իրենք են ընտրել ծառայության հետագա վայրը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին ռազմակրթական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, ապագա հրամանատարներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։ Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն