Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։ Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։
Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն
Երէկ “կակռազ” գիւղում նստած էդ թեման էինք քննարկում։
Աղասի Ղազարյանը ՆԵՐԿԱՅ գիւղապետն է։ Նախկին գիւղապետը Արթուր Ղազարյանն է։