Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը կոշտ քննադատեց Փաշինյանին. «Մեծերին չպատվելն ու «երեխաներին» գայթակղելը հասկանալի չէ»

Հուլիս 23,2018 16:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարությունում կադրային նշանակումներին քննադատաբար է մոտենում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ինձ համար անհասկանալի է մեծերին չպատվելն ու «երեխաներին» գայթակղելը: Դրանք ծանր մեղքեր են»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանը:

«Այդ կառավարությունում չգիտե՞ն Հրանտ Բագրատյանի տեղը: Քանի՞ անգամ նա ասեց, որ պատրաստ է օգնել, խորհուրդ տալ: Արտաքին քաղաքական հարցերում երբեւէ լսե՞լ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Արա Պապյանի կարծիքը հարցնեն: Կամ, Հակոբ Սանասարյանի ու Կարինե Դանիելյանի կարծիքը հարցրե՞լ են, երբ բնապահպանական խնդիրներ են քննարկել: Հանրահայտ մասնագետներ ունենք, որոնց ուշադրություն չեն դարձնում: Սա նշանակում է մեծերին չպատվել»-դժգոհեց Պարույր Հայրիկյանը:

Ապա նա անդրադարձավ իր կուսակից Գագիկ Սարուխանյանի այսօրվա ասածին, թե «Իմ քայլը» ժողովրդական շարժման օրերին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները այլ ուժերի առաջնորդների, այդ թվում՝ իրեն, թույլ չեն տվել ելույթ ունենալ Հանրապետության հրապարակի հարթակից: Հայրիկյանը նախ նշեց՝ ինքն այնպիսի քաղաքական անցյալ ունի, որ որեւէ մեկից չի էլ խնդրի ելույթ ունենալ, ուստի նման բան չի եղել:

Պարզապես մի դեպք է եղել, երբ ինքն առաջարկել է սահմանադրության փոփոխության ճանապարհ, քանի որ Սերժ Սարգսյանի «համար» գրված սահմանադրությամբ հեղափոխությունն անելն անընդունելի էր: Հայրիկյանի բնորոշմամբ, ինքը կարող էր սահմանադրության փոփոխության իրավական լծակների մասին հանրությանն իրազեկել հարթակից, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները չեն ընդունել ԱԻՄ-ի առաջարկը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարդու ոտնահարված իրավունքի պաշտպան..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031