Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպուտ Դիլիջանի ոլորաններում

Հուլիս 23,2018 16:40

Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:

Մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկեր, Ղազախստանի քաղաքացի 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի թերակղզու խաչմերուկում: Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ և անկանոն, խնդրել են կանգնել:

Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ և մեկ կարպետ, դիմել են փախուստի:

Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 1990 թ. ծնված Արա Մ.-ն և 1992 Վիգեն Հ.-ն:

Արա Մ.-ն և Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031