Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության մի շարք նախարարներ և այլ պաշտոնյաներ ի սկզբանե միանշանակ չընդունվեցին և մի քանի օր անց արդեն դարձան քննադատությունների թիրախ: Վերջին ամսվա ընթացքում համացանցում և լրատվամիջոցներում, կես կատակ, կես լուրջ, նույնիսկ կարծիքներ են հնչում, թե՝ հետհեղափոխական կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ նորանշանակ նախարարներից շատերի կարճատև գործունեության, իրականացրած քայլերի և հայտարարությունների մասին հնարավոր չէ առանց քննադատության կամ զարմանքի արտահայտվել:
Այս փոփոխություններին ու հեղափոխությանը հայ ժողովուրդը երկար է սպասել, ուստի վարչապետ Փաշինյանն ավելի ուշադիր պետք է լինի՝ իր կադրային քաղաքականությունն իրականացնելիս և չպետք է անտեսի այն դժգոհություններն ու կարծիքները, որոնք կան նաև նորանշանակ նախարարների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին, ապա, արդեն կարող ենք եզրակացնել, որ հարցը կլուծվի արտահերթ ընտրությունների միջոցով: Մինչ այդ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, չգիտես՝ ինչու, քաղաքում գարշահոտությունն ու աղբի կույտերն անհանգստացնող չափերի են հասել: «Սանիտեքը», չնայած մանևրելուն, պատշաճ չի իրականացնում իր գործառույթները: Իսկ քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանի, իր կողմնակիցների, «սադրիչ ջոկատի» և իմ միջև քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մանրամասներն առաջին անգամ ներկայացնում եմ այս թողարկման ընթացքում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Շնորհակալություն: