Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հետ կապված». Արմեն Աշոտյան

Հուլիս 23,2018 16:12

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 23-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը, ինչպես նաեւ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ տնտեսական զարգացման հեռանկարներին: Գերմանացի խորհրդարանականը նշել է, որ Գերմանիայում կա հետաքրքրվածություն Հայաստանում ներդրումներ կատարելու հետ կավպած եւ այս առնչությամբ կարեւորել է ներդրումային անվտանգության ապահովումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչի հետ կապված հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության ձեռքբերումն է, եւ խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հետ կապված:

Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը եւս շուտով կհամալրի համաձայնագիրը վավերացրած երկրների շարքը:

Արտաքին եւ անվտանգային քաղաքականությունների հիմնահարցերի հետ կապված հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ փորձելով անել հնարավորը կառուցելու իր արտաքին քաղաքականությունը ոչ թե աշխարհաքաղաքական դերակատարների շահերի հակադրման, այլ համադրման սկզբունքի վրա:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել են ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանն ԸՕ բարեփոխումների գործընթացում կարեւորել է ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ միջազգային չափանիշների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ներքաղաքական զարգացումներ են ընթանում, անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերում անգամ հակառակ բեւեռներում գտնվող քաղաքական ուժերը փորձելու են անել հնարավորը՝ Հայաստանի պետական շահի խթանման համար:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031