Հուլիսի լույս 18-ի գիշերը , ժամը 02-03-ի սահմաններում Իջեւան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Հ. Բ.-ն Իջեւանի Անկախության փողոցի 13-րդ շենքի դիմաց կայանած, Իջեւանի բնակիչներից մեկին պատկանող «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենան առեւանգել է: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները նրան բերման են ենթարկել:
Իրավապահներից ստացված տեղեկություններով` 25-ամյա երիտասարդը եղել է անսթափ վիճակում: Ներկայումս իրավապահները նրա հետ կապված մեկ այլ, թմրանյութին առնչվող քրեական գործ են քննում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ