Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանի ՓՀԷԿ-երն ահազանգում են. խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային

Հուլիս 23,2018 15:44

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան հանրությանը ներկայացնում է առանցքային մի խնդիր, որը կրում է համատարած և գլոբալ նշանակություն՝ աստիճանաբար դառնալով անկառավարելի և խիստ ճգնաժամային։ Խոսքը մեծապես վերաբերվում է ՓՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և դրանք օրենքով նախատեսված կարգով չապահովվմանը, ավելին՝ չարաշահումների, խախտումների և ապօրինությունների հետևանքով իրավունքների ոտնահարմանը, որի պարագայում այս անգամ հայտնվել են Ախուրյան գետի ձախ ափին տեղակայված «ԱՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» ՍՊ ընկերությունները՝ համապատասխանաբար «Ամասիա» ՓՀԷԿ, «Փարոս» ՓՀԷԿ և «Կասկադ» ՓՀԷԿ անվանումներով։ Վերջիններս պաշտոնապես դիմելով բոլոր լիազոր մարմիններին՝ բարձր և իրավազոր ատյաններին՝ պատասխան ստացել են միմիայն կա՛մ մերժում, կա՛մ էլ արհամարհանք: ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան վերջիններիս խնդրանք-դիմումի հիման վրա իր պարտքն է համարում հանրության լայն ներգրավվածության շնորհիվ լուծում տալ վերոնշյալ խնդիրներին:

Ըստ էության, սույն ՓՀԷԿ-երը անցած 8-9 տարիների ընթացքում ձեռնամուխ են եղել այդ փոքր հիդրոկայանների կառուցմանը՝ իրականացնելով մոտ 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որոնք կատարվել են հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցների հաշվին, գրավադրվել սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները: Սակայն կատարվածի արդյունքում պարզ է դարձել, որ կառուցված և կառուցման փուլերում գտնվող ՓՀԷԿ-երին այդպես էլ չի ընձեռնվում շահագործման հնարավորություն՝ անկախ լիցենզիայի և ջրօգտագործման թույլտվության իրավունքի տրամադրումից՝ կանգնեցնելով սեփականատերերին ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև: Ընդ որում, բոլոր այդ ՓՀԷԿ-երը նախագծվել և կառուցվել են այն պայմանով, որ տրամադրվելիք ջրօգտագործման թույլտվություններով սույն տնտեսվարողներին կտրամադրվի հասանելիք ջրաքանակը՝ հիմք ընդունելով այն հրամայականը, որ կից արտոնյալ պայմաններում գործող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը («ԱՆԻ» ԲԲԸ) ոռոգման սեզոնին չի ունեցել ջրօգտագործման թույլտվություն: Սակայն, այն ժամանակահատվածում, երբ արդեն այդ ՓՀԷԿ-ը վերջացրել կամ/և գտնվում էին կառուցման ավարտական փուլում, պարզ դարձավ, որ, ի զարմանքս ՀՀ բնապահպանության նախարարության անհասկանալի որոշումների, փոխվել է «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը («ԱՆԻ» ԲԲԸ)-ի ջրօգտագործման թույլտվությունը՝ արտոնելով վերջինիս շահագործել տարվա բոլոր ամիսներին՝ 365 օր և 24 ժամ՝ անկախ ոռոգման սեզոնից և կարգավիճակից: Սա Հայաստանի Հանրապետության այն եզակի դեպքերից է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ՝ ոռոգման ջրի հաշվին:  Ըստ էության, «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը շահագործում է տարվա բոլոր ամիսներին՝ ջուրը տեղափոխելով Ախուրյանի «Աջափնյա» ոռոգման ջրանցքով, սակայն նախկինում, համաձայն 15.11,2004թ. «ԱՆԻ» ԲԲԸ-ին տրված N0563 ջրօգագործման թույլտվության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը ոռոգման սեզոնին չէր շահագործվելու, և «Շիրակի» ջրանցքի համար Արփի լճից բաց թողնված ոռոգման ջուրը   (մոտ 5-6 մ3 /վրկ ըստ Շիրակի» ջրանցքի ոռոգման պահանջարկի) ոռոգման սեզոնին անցնելու էր «Ամասիա», «Կասկադ» և «Փարոս» ՓՀԷԿ-երով՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Սակայն, «Ամասիա» և Փարոս» ՓՀԷԿ-երը առ այսօր ՓՀԷԿ-երիը շահագործելու համար ոռոգման ամիսներին չեն ստացել անհրաժեշտ ջրաքանակ, որը նախատեսված է վերոնշյալ ՓՀԷԿ-երին տրամադրված Ջրօգտագործման թույլտվությունների համաձայն: Ավելին, շարունակելով օրինախախտումներն ու ինքնիրավչությունների տրամաբանությունը՝ նախկին Կառավարությունը մեկ այլ քայլով էլ ավելի նպաստեց սույն ՓՀԷԿ-երի կատարյալ սննկացմանը: Մասնավորապես, Կառավարությունը 13 ապրիլի 2017թ. նիստում, հաստատելով պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացրած որոշման նախագիծը, որոշեց թույլատրել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված, Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցը սպասարկող կառուցվածքները հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՆԻ» ԲԲԸ-ին[1]:

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում՝ 2017թ. մարտի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 30 միլիոն դրամ է եղել, սակայն վաճառքի գինը սահմանվել է գնահատված արժեքի 75%-ի չափով, որը կազմել է գրեթե 23 միլիոն դրամ: Որոշման նախագծում նշվում է, որ ընկերությունն է դիմել վարչապետին՝ Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքը օտարելու խնդրանքով, քանի որ այն անհրաժեշտ է ընկերությանը փհէկ-ի (փոքր հէկ) ջրամատակարարումը բարելավելու համար: Իսկ ջրային տնտեսության պետական կոմիտեն, քննարկելով խնդրանքը, տվել է իր համաձայնությունը[2]։ Ստացվում է այնպես, որ «Ամասիա», «Կասկադ» և «Փարոս» ՓՀԷԿ-երի ջրերը գտնվում էին կատարյալ լավ վիճակում, իսկ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը ջրերը բարելավելու խնդիր ուներ և Կառավարությունը, հոգ տանելով այդ ՓՀԷԿ-ի մասին, մի կողմ նետելով կատարյալ սննկացման եզրին գտնվող Ամասիա», «Կասկադ» և «Փարոս» ՓՀԷԿ-ին և իրենց խնդիրները, որոշեց սեփականության իրավունքով հանձնել «Ջրաձոր» ՓՀԷԿ-ին՝ այսինքն այն տնտեսվարողին, որն այդ ընթացքում հասցրել էր տարբեր լծակներ կիրառելով՝ արտոնություններ ձեռք բերել և իրավախախտումներ նախաձեռնել, որի պատճառով, ըստ տուժած կողմի, «Ամասիա» և «Փարոս» ՓՀԷԿ-երը միայն 2012-2013թթ. կրել են շուրջ 420 մլն դրամի նյութական վնաս: Զավեշտալին այն է, որ Կառավարությունն այդ քայլով որոշեց սեփականաշնորհել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մի ամբողջ ջրատար և խրախուսել մի տնտեսվարողի, որը, ինչպես նշվում են փաստարկներում, այդ ընթացքում առաջնորդվել է բացառությամբ ինքնիրավչությամբ և չարաշահումներով՝ այդ քայլով          իսկ սննկացման ճանապարհին թողնելով ներդրող ՓՀԷԿ-երին: Եվ այսօր նույն քաղաքականությունը շարունակվում է. «Ամասիա», «Կասկադ» և «Փարոս» ՓՀԷԿ-երը         ինչ-որ կերպ գումարներ հայթայթելով՝ փորձում են խուսափել տակավին ոչնչացումից՝ հույսեր փայփայելով նոր Կառավարությունից ձեռք մեկնելու և կանոնակարգելու ստեղծված իրավիճակը, քանի որ «Նոր Հայաստանում» չպետք է լինեն ներդրողների իրավունքները ոտնահարողներ, և իրապես իրավական պետություն և ժողովրդավարություն կերտելու համար պետք է առաջնորդվել և՛ օրենքով և՛ արդարությամբ…

Շարունակելի…

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ

Հասարակայնության հետ կապեր

[1] http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=112899

[2] http://hetq.am/arm/news/77795/ani-bby-in-otarvec-akhuryani-ajapnya-jrancqy.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031