Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ էլ չի պատահի, հայ-ռուսական գործակցությունը կշարունակվի». Ալեքսանդր Իսկանդարյան

Հուլիս 23,2018 15:38

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ վերջերս ՀՀ-ում ռուսական ռազմակայանի կողմից Փանիկ գյուղում գրանցված միջադեպի առնչությամբ մտահոգվել պետք չէ: «Ոչինչ էլ չի պատահի, Ռուսաստանի հետ գործակցությունը նույն մակարդակի վրա կլինի, շփումները կշարունակվեն: Անվտանգության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը աշխարհաքաղաքական պատճառներ ունի, ուստի այդ հարցում այս միջադեպի հետ կապված լուրջ փոփոխություններ չեն լինի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Իսկանդարյանը:

Նրա բնորոշմամբ՝ այդ իրադարձությունն իր նշանակությամբ փոքր է. «Նման դեպքեր եղել են եւ առաջիկայում էլ չեն բացառվում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե այդ դեպքը փոքր է, ապա ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն «սադրանք» որակեց: Քաղաքագետն ի պատասխան նկատեց. «Կարող են առաջանալ որոշակի սկանդալներ, որոնք փորձության են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները: Այդ տեսանկյունից համաձայն եմ վարչապետի հետ: Միաժամանակ, հայ-ռուսական հարաբերությունները սովոր են նման միջադեպերի, դրանք ավելի մեծ հարվածների էլ են ենթարկվել, օրինակ՝ Պերմյակովի դեպքը, ապրիլյան ռազմական սրացումները»:

Ալեքսանդր Իսկանդարյանն այնուհետեւ հարցադրում արեց. «Ինչո՞ւ պետք է «սադրանք» բառի հետեւում որեւէ մեկը կանգնած լինի. «Այլ է հարցը, որ հանրությունը եւ լրատվամիջոցները կտրուկ են արձագանքում նման միջադեպերին»:

Քաղաքագետի համոզմամբ՝ չնայած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ՀՀ-ում ռուսական ռազմակայանի կարգավիճակի փոփոխություն չի լինի. «Կողմերի միջեւ գործակցությունը կշարունակվի, զինտեխնիկայի մատակարարման շուրջ բանակցությունները՝ եւս»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031