Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործով նիստերը կվերսկսվեն եկող ամիս

Հուլիս 23,2018 15:27

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կրկին հետաձգվեց 2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նիստը:

Այս նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվում է`ամբաստանյալ Մովսես Ազարյանի`պաշտպան չունենալու պատճառո: Նախորդ նիստում դատարանը որոշել էր հանրային պաշտպան ներգրավել: Այսօր դատարան ներկայացավ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը: Նա կներկայացնի Մովսես Ազարյանի շահերը:

Նիստն այս անգամ էլ հետաձգվեց պաշտպանի խնդրանքով, որպեսզի կարողանա ծանոթանալ գործի նյութերին:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031